Հայտնի է՝ որքան գումար կկորցնի «Բարսելոնան» ՉԼ փլեյ-օֆֆ դուրս չգալու դեպքում
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Բարսելոնան» ավելի քան 20 մլն եվրո կկորցնի, եթե դուրս չգա ՉԼ խմբային փուլից։ Այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին։
Իսպանական թիմը նախօրեին ոչ-ոքի՝ 3-3 ավարտեց 4-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղը։ Միլանցիները շարունակում են 3 միավորով առաջ լինել կատալոնացիներից։ Մյուս երկու տուրում «Բարսելոնան» պիտի խաղա «Բավարիայի» և «Վիկտորիայի» հետ։
Պարբերականը նշում է, որ նախորդ կիրակի տնօրենների խորհուրդը այս տարվա համար 1,26 միլիարդ դոլարի չափով ռեկորդային բյուջե է ներկայացրել, որը ենթադրում է, որ «Բարսան» ոչ միայն դուրս կգա ՉԼ փլեյ-օֆֆ, այլև կհասնի մինչև քառորդ եզրափակիչ։ Եթե նպատակին հասնել չստացվի, «Բարսան» ավելի քան 20 մլն եվրո կկորցնի։
Նշվում է, որ նման սցենարը կարող է թիմին ստիպել վաճառել որոշ ֆուտբոլիստների։