Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով միջանցք բացելու նախագծի իրականացման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա ասել է, որ Պրահայում նեղ մասնագիտական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Աստանայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է. ՛՛Դրանից հետո, իհարկե, մենք պատվիրակությունների մակարդակով հանդիպում ունեցանք ու քննարկեցինք այդ հարցերը։ Բայց ես Զանգեզուրի միջանցքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում՛՛: