Ռոբ Քարդաշյանն իր մայրիկի մոտ է եկել Քարդաշյանների ընտանիքի թշնամու հետ
LifeԻ սարսափ Քարդաշյանների ընտանիքի՝ Ռոբի ու Բլեք Չայնայի սիրային կապն արդեն իրականություն է: Ռոբի քույրերը բոլորովին չէին ակնկալում, որ ռեփ երգիչ Tyga-ի (Քայլիի բոյֆրենդի) նախկին ընկերուհին նորից իրենց ուշադրության կենտրոնում կհայտնվի:
Ինչպես գրում է Daily Mail–ը, Ռոբն ու 27-ամյա Չայնան այցելել են Քարդաշյանների գերդաստանի մորը՝ Քրիս Ջեններին: Թե ինչի մասին են նրանք զրուցել՝ անհայտ է, սակայն մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Չայնան արդեն բացահայտ Ռոբին իր բոյֆրենդն է անվանում:





Չայնայի անձնական մարզիչ Քրիս Ջիննան էլ իր հերթին է որոշ տեղեկություններ հայտնել UsWeekly պարբերականին.

«Չայնան ինձ խնդրեց զբաղվել Ռոբով, նրա համար դիետա կազմել ու պարապել նրա հետ: Նա Ռոբին վերաբերում է ինչպես իր բոյֆրենդի, նրանք նույն նպատակներն ունեն՝ վերականգնել իրենց կազմվածքը ու առողջ կենսակերպ վարել»,- նշել է Ջիննան:
