Կրակոցներ Արարատի մարզում
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում՝ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանողներին է մոտեցել Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի միջից կրակոցներ են արձակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցներին և հանցագրծության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։