«Հայաստանը պետք է զիջի իր տարածքները». Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորի նոր հավակնությունները Հայաստանի տարածքների նկատմամբ
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը հավակնություններ է հայտնել Հայաստանի տարածքի նկատմամբ։
«Այսօրվա «Հայաստան» կոչված պետության ողջ տարածքը մեր պատմական հողն է. Մենք կարող ենք հավակնել այս տարածքին՝ ողջ Արևմտյան Զանգեզուրին, ինչպես նաև այլ շրջաններին»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերն է մեջբերում Microscop Media-ն։
Պատգամավորը, ով չի թաքցնում Ադրբեջանի «ախորժակը», կարծում է, որ Հայաստանը պետք է զիջի իր տարածքները՝ որպես Ադրբեջանի դեմ «ռազմական հանցագործությունների փոխհատուցում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը