Դասադուլ է․ նախարարի հետ հանդիպում են պահանջում
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բրյուսովի անվան համալսարանում բողոքի ակցիա է մեկնարկել։ Պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները պնդում են՝ չեն պատրաստվում լռել։ Ավելի վաղ համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։
«Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարեւոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»,- ասել էր նա։
Տեղեկություն կա նաև, որ Բրյուսովի համալսարանը ուզում են միացնել «Մանկավարժականին»։
Այժմ համալսարանի աշխատակազմը ստորագրահավաք է անցկացնում, նրանք պատրաստվում են դիմել ԿԳՄՍ, ԿԳՄՍ նախարարին քննարկում նախաձեռնելու համար։