Ռուսաստանում ութամյա տղան մահացել է ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նովոսիբիրսկի մարզի Սոկուր գյուղում ութամյա տղան ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո մահացել է շտապօգնության մեքենայում, պարապմունքի ժամանակ նա հանկարծակի վատացել է։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին։ Այս մասին հայտնում է հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին տղան համադասարանցիների հետ ֆիզկուլտուրայի դասին մի շարք վարժություններ է կատարել։ Կարճ ժամանակ անց երեխայի ինքնազգացողությունը նատացել է, նա ընկել է։

Նշվում է, որ ուսուցչուհին անմիջապես շտապ օգնություն է կանչել։ Սակայն տղան մահացել է բժշկական հաստատություն տեղափոխվելու ճանապարհին։ Քննիչը հարցաքննում է մահացած երեխայի հարազատներին և դասախոսական կազմին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։