Հայտնի է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչի անունը
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Նախարարությունից պարզաբանել են, որ մինչ այժմ պարզվել է նաև նրա 12 հանցակիցների ինքնությունը, որոնցից ութը բերման են ենթարկվել։ Նրանց թվում են Ռուսաստանի հինգ, ինչպես նաև Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռը Երևանում մաքսազերծվել է ԵվրԱզԷՍ-ի կանոններով, փաստաթղթերը փոխարինվել են, որից հետո ուղարկողը եղել է «ԳՈՒ ԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստանի Հանրապետություն, Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն ( Մոսկվա):
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված բեռնատարով բեռը հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ պահեստարան։
Հոկտեմբերի 7-ին բեռի փաստաթղթերը կրկին փոխարինվել են, ուղարկողը նշված է որպես TEK-34 ՍՊԸ (Ուլյանովսկ), իսկ ստացողը Ղրիմի Հանրապետությունում գոյություն չունեցող ընկերություն է։
Նույն օրը Սիմֆերոպոլ մեկնած ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Մախիր Յուսուբովի ավտոմեքենայում պայթուցիկներ են հայտնվել, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:03-ին, պայթյուն է որոտացել Ղրիմի կամրջով վարելիս։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը