Սաուդյան Արաբիայում մզկիթի պայթյունից մահացածների թիվը հասել է 4-ի
Ուշադրության կենտրոնումՍաուդյան Արաբիայի ծայրամասային շրջաններից մեկի շիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Ria Novosti-ն, 18 մարդ, այդ թվում` անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, ստացել են տարբեր վնասվածքներ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են հարձակման հետևանքով երեք զոհի և ոչ պակաս, քան 10 վիրավորների մասին:
Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչի տեղեկացմամբ` երկու մահապարտ փորձել է մուտք գործել Մահասին շրջանում գտնվող իմամ Ռեզայի մզկիթ հինգերորդ աղոթքի ժամանակ: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրանց կանգնեցնել, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն մզկիթի մուտքի մոտ: