Անվանվել են նիհարելու ամենավտանգավոր ուղիները
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովն ասել է, որ քաշը նվազեցնելու նպատակով միզամուղների և լուծողականների օգտագործումը կարող է մահացու լինել։ Մասնագետը բացատրել է, որ բնակչության մինչև 30%-ը տառապում է երիկամային քրոնիկ անբավարարությամբ, սակայն չգիտի այդ մասին։ Բժիշկը հավելել է, որ հիվանդությունը բացահայտելու համար անհրաժեշտ է թանկարժեք թեստեր անցնել, գրում է URA.RU-ն։
- Հետեւաբար, անտեղյակ մարդիկ սկսում են խթանել երիկամները միզամուղներով: Եվ այս ֆոնի վրա նրանք կարող եք մահանալ, - կիսվել է Կովալկովը:
Նա նշել է , որ միզամուղները ոչ մի կերպ չեն նպաստում քաշի նվազմանը, քանի որ դա անհնար է մարդու օրգանիզմի անատոմիական կառուցվածքի պատճառով։ Ըստ նրա՝ օրգանիզմում ուղղակի կապ չկա ճարպային հյուսվածքի եւ աղիների, կամ ենթամաշկային ճարպի ու միզապարկի անոթների միջեւ։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը