Թուրքական խաղը, որտեղ կարելի է սպանել հայ գերիներին, հայտնվել է Steam-ում
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Steam առցանց ծառայությունում հայտնվել է թուրք ծրագրավորողների խաղը, որում կարելի է ոչ միայն գրավել հայկական տարածքները, այլեւ գնդակահարել հայ գերիներին։
Խաղը, որը կոչվում է Burgundy Berets 2030, մշակվել է Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի կողմից: Ըստ խաղի սյուժեի՝ խաղացողը 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված թուրք զինվորի որդին է։ Նա ղեկավարում է «հատուկ գործողություններ»՝ ոչնչացնելու «հայ ուլտրաազգայնականներին», բնականաբար, ներխուժելով հայկական տարածք։
Հատկանշական է, որ խաղը թույլ է տալիս կրակել նաև գերի ընկած հայ զինվորականներին, ինչը տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրական ագրեսիայի ժամանակ։ Այս հանցագործություններից մեկի տեսագրությունները լայնորեն տարածվել են աշխարհով մեկ՝ առաջացնելով համաշխարհային հանրության դատապարտումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը