Լևոն Արոնյանը պարտություն է կրել ԱՄՆ առաջնության 5-րդ տուրում
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Էվանդեր Լյանին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Քրիստոֆեր Լուի հետ:
5-րդ տուրից հետո ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է (3,5 միավոր): Սամուել Սևյանը 3 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: