Լուսանկարներ՝ այսօր տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից․ Կա 1 զոհ, 5 վիրավոր
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Օշական-Ոսկևազ ավտոճանապարհին բախվել են BMW և Opel մակնիշ ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հրշեջ-փրկարարները հոսանաքզրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների, վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներից երկոսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել խողովակի տակ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


