Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Զանգեզուրի կոմբինատն առերեսվում է բնապահպանական ռիսկերի հետ և դրանք կառավարելուն, մեղմելուն միտված հիմնավոր քայլեր ձեռնարկում

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներկայիս գործունեության  մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է ծանոթանալ բնապահպանական իրավիճակին և իրականացվող միջոցառումներին:

Ընդերքօգտագործումն առհասարակ ենթադրում է շրջակա միջավայրին առնչվող հետևանքներ, հնարավոր ռիսկեր և միջավայրի հնարավոր փոփոխություն։

Պատահական չէ, որ Սյունիքի մարզում և հատկապես Կապանի ու Քաջարանի տարածաշրջանում բնապահպանական թեմաները, տարիներ ի վեր, եղել ու մնում են հանրության ուշադրության կենտրոնում:

 Զրույցի ենք հրավիրել ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանին:

Հասմիկ Մկրտումյանը հանքարդյունաբերության ոլորտում ավելի քան 21 տարվա աշխատանքային փորձ ունի, որից յոթը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում: Միաժամանակ դասավանդել է Եվրոպական քոլեջում և Եվրոպական համալսարանում: Անդամակցում է ՀՀ ԱԻՆ «ԱՌՆԱՊ» հիմնադրամին և ունի մասնագիտական ներդրում տարածաշրջանի աղետների, ռիսկերի գնահատման գործում: Ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը, ունի քիմիկ-էկոլոգի որակավորում: Ավարտել է նաև Բնապահպանական կառավարման համակարգի դասընթացը, ունի համապատասխան որակավորում:

-Տիկին Հասմիկ, կուզենայինք նախևառաջ համառոտաբար ծանոթանալ, բնապահպանության ոլորտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որդեգրած ռազմավարությանը:

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք՝ բնապահպանության ոլորտում առկա իրավիճակը, այդ ոլորտում ընկերության քաղաքականությունը հանրությանն առավել մտահոգող և հետաքրքրող հարցերից են:

-Ժամանակները փոխվում են՝ իրենց հետ բերելով նոր հանձնառություններ, նոր մոտեցումներ և առաջնահերթություններ...

Ընկերության ներկայիս ղեկավարությունը լրջորեն մտահոգված է բնապահպանական խնդիրներով և իր հետ բերել է նոր ու թարմ մտքեր, փորձ, նոր գործելակերպ, որոնք համահունչ են ժամանակի առաջադրած խնդիրներին, մարտահրավերներին:

Մեր բաժինը եղել և մնում է անկաշկանդ՝ սեփական նախաձեռնությունների, միջոցառումների իրականացման մեջ, սակայն կան նոր պահանջներ, կա վճռականություն՝ անելու նույնիսկ անհնարինը՝ բնապահպանական հնարավոր ռիսկերը մեղմելու գործում:

Գաղտնիք չէ, որ ընկերությունը բնապահպանական առումով թիրախային խմբում է, ուստի և պետք էր նոր ու թարմ ավյուն ներարկել աշխատանքներին, ավելի շատ և արդյունավետ միջոցառումներ իրականացնել, ավելի խիստ պահանջներ ներկայացնել, կատարողականությունը նոր աստիճանի բարձրացնել:

-Բնապահպանությունը, այդ բոլորով հանդերձ, թանկ հաճույք է և լուրջ ներդրումներ է ենթադրում: Կարո՞ղ եք այս տարվա բյուջեի կամ գալիք տարվա բյուջեի օրինակով ասել, թե ներդրումային ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ոլորտում:

- Նախկինում իշխում էր մտայնությունը, նաև գիտության մեջ, թե բնապահպանությունը սոսկ ծախս է: Այսօր բնապահպանությունը մի նոր կաղապարում է տեղավորվել. այն կայուն զարգացման քաղաքականության կարևորագույն մաս է: Իսկ կայուն զարգացումն այլևս ծախս չէ: Եվ ուրեմն՝ այն ներդրումները, որ կատարվում են բնապահպանության ոլորտում՝ կայուն զարգացման երաշխիք են:

Եվ հիմա, կարծեք, բոլորն են գիտակցում՝ կայուն զարգացման մեջ ներդրումներ անելը կանխում  է հետագա խնդիրներն ու ծախսերը, հետևաբար՝ տնտեսական հաշվարկի մեջ նման ներդրումներն իբրև առավելություն են դիտարկվում:

Մի քանի փաստական տվյալ... Թափոնների կառավարման միջոցառումների շրջանակներում 2018-2021 թթ. ընթացքում ծախսվել է 221.6 մլն դրամ: Մշտադիտարկումների միջոցառումների իրականացման համար  2019-22 թթ. ծախսվել է մոտ 302 մլն դրամ: Կատարվել են նաև մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ ընկերության ազդակիր համայնքներում: Ընկերության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ շուրջ 20 հա տարածքում:

-Բնապահպանությունը մեր կյանքի ամեն մի բնագավառում իր առանձնահատկություններն ունի, իրեն բնորոշ խնդիրները: Որո՞նք են, ըստ Ձեզ, առավել կարևոր թիրախային հարցերն ընկերությունում՝ բնապահպանական տեսակետից:

-Թիրախային հարցերը սովորաբար ընտրում ենք նախորդ տարիների տվյալների վերլուծությունից: Դրա համար կատարում ենք ռիսկերի գնահատում և հասկանում, թե տվյալ ռիսկը կամ խնդիրը որքանով կարող են ազդել շրջակա միջավայրի, հանրության առողջության, ընկերության կայուն զարգացման և, իհարկե, ընկերության բիզնեսի վրա: Նաև հաշվի ենք առնում արտաքին ազդակներն ու դրանց հնարավոր ազդեցությունը մեր գործունեության վրա:

Միևնույն ժամանակ ունենք խնդիրներ, որոնք մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Դրանք են, օրինակ, ռեսուրսների, նաև ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, էներգախնայողությունը, դատարկ ապարների պահպանման կայունությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էկոհամակարգի ու կենսաբազմազանության ուսումնասիրմանը: Գլոբալ առումով հիմնական ջանքերն ուղղված են միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը պահելուն:

Մեր ուշադրության կենտրոնում է նաև պոչամբարային տնտեսության արդյունավետ շահագործումը և դրա համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին:

-Ի դեպ՝ պոչային տնտեսության, ավելի ճիշտ՝ Արծվանիկի պոչամբարի մասին: Նախորդ ղեկավարությունը քանիցս հայտարարեց, թե մոտենում ենք մի եզրագծի, որին պետք է հաջորդի նոր պոչամբարի կառուցումը:

Պոչամբարի ներկա վիճակը և հեռանկարը...

-Արծվանիկի պոչամբարը շահագործվում է գործող նախագծին համապատասխան։ Ընկերությունը ռեսուրսներ չի խնայում պոչամաբարում բնապահպանությանը եւ անվտանգությանն ուղղված հարցերի լուծման համար։  Համապատասխանաբար իրականացվում են հողի բերրի շերտի հանման, պատվարի ռեկուլտիվացման եւ կայունությանն ուղղված միջոցառումները։ 

-Գիտե՞ք, բնակչության զգալի մասի մեջ այնպիսի տպավորություն է ձևավորված, թե Քաջարանում իրականացվող հանքարդյունաբերությունը մարդկանց առողջությանն ուղղակիորեն վնասող իրողություն է: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մշտադիտարկվում են հանքարդյունաբերության ռիսկերը, արդյո՞ք բնակչության առողջական վիճակին անդրադառնում է այդ ամենը:

-Նմանատիպ հարցադրումներն արվում են հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների պարագայում: Եվ շատ մտահոգություններ առաջ են գալիս իրազեկվածության պակասից, նաև լիազոր մարմինների կողմից վիճակագրական տվյալները չներկայացնելուց ու դրանց վերլուծության բացակայությունից:

Եվ, հետևաբար, բեռը մնում է ընկերության վրա...

Հիմա խնդրին մոտենանք այլ տեսակետից՝ եթե ընկերության գործունեության արդյունքում առաջ են գալիս մարդկանց առողջության վրա ազդող գործոններ, ապա թիրախային կետը, նախևառաջ, ինքներս պետք է լինենք՝ ընկերության աշխատակիցներս: Նաև բնակչության այն հատվածը, որն իր վրա է կրում օդի, ջրի կամ հողերի աղտոտվածության ազդեցությունը:

Կարող եմ ասել՝ օդի աղտոտվածության առումով ռիսկերը մեզանում բացակայում են. օդի որակի վերահսկման սարքավորումներ ունենք բացահանքի տարածքում, պոչամբարի տարածքում, և տվյալները ցույց են տալիս, որ սահմանված նորմերից շեղումներ չկան:

Մենք արել ենք նաև էկոհամակարգերի բաղադրիչների ուսումնասիրություն. վերցրել ենք նմուշներ հողից, ջրից, օդից, մարդկանց կողմից օգտագործվող վայրի և ընտանի բույսերից ու հետազոտություններ կատարել:

Հետազոտություններն արել ենք նախնական փուլով ու հիմա աշխատում ենք մասնագետների հետ, որպեսզի կատարենք բնակչության առողջության նախնական գնահատում և պարզենք դրա փոխկապակցվածությունն ընկերության գործունեության հետ:

Նախնական գնահատումն ուրիշ ուսումնասիրություններ էլ կպահանջի:

Ու երբ որ տվյալները կամբողջանան, երբ որ լիազոր մարմնի հետ պայմանավորվածություն կունենանք, այդ տեղեկատվությունը հասանելի կդարձնենք հանրությանը:

 Մյուս կողմից՝ պետք է ընդունել փաստը, որ ընդերքօգտագործումն առհասարակ միջավայրի փոփոխություն է ենթադրում: Եվ հանրությանն ասել, թե դա անդրադարձ  չի ունենում մարդկանց վրա՝ ճիշտ չի լինի: Ուստի և կարևոր է, որ ընկերությունն ուսումնասիրի իր հնարավոր ազդեցությունները և դրանց նվազեցման, մեղմացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկի: Իսկ եթե հնարավոր չէ չեզոքացնել ազդեցությունը, ապա պետք է այն կառավարել:

Եվ ենթադրել, թե մի օր ունենալու ենք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող ընդերքօգտագործում, իրատեսական չէ: Բայց և իրատեսական է, որ մոտ ապագայում ունենալու ենք ընդերքօգտագործում, որը մարդկանց ու համայնքների բնականոն կյանքին չի վնասելու:

Մենք միջավայրի փոփոխությունը պետք է անենք այնպես, որ դա լինի թույլատրելի, չխախտի բնապահպանական կայունությունը տվյալ տարածքում, և մարդը վիզուալ առումով որևէ խնդրի չբախվի:

-Զանգեզուրի կոմբինատը նախկինում ունեցել է պոչամբարներ, որոնք կոնսերվացված են և ռեկուլտիվացված: Հիմա ընկերությունն առնչություն ունի՞ դրանց հետ, թե՞ այլևս դուրս են Ձեր գործառույթների տիրույթից:

-Ընկերությունն իր նախաձեռնությամբ շարունակում է հետևողական լինել, որ փակված պոչամբարներում մակերևույթային ջրերի հոսքերը կառավարվեն, ռեկուլտիվացիոն և կուլտիվացիոն գործընթացները շարունակվեն այնպես, ինչպես պլանավորված է: Պարբերաբար իրականացնում ենք ստուգայցեր, որպեսզի համոզված լինենք, որ թե՛ ռելիեֆի, թե՛ կենսաբազմազանության, թե՛ ֆիզիկական առումով փոփոխություններ չկան կոնսերվացված պոչամբարներում:

Դա, կրկնում եմ, կատարվում է ընկերության նախաձեռնությամբ:

-Տարիներ շարունակ լսում ենք, թե բացահանքում կատարվող պայթեցումներից հետո փոշու ամպերը գալիս և բավականին լուրջ նստվածք են տալիս հատկապես Քաջարան քաղաքի, Քաջարանց գյուղի վրա: Այդ մասին Ձեր նկատառումները կուզենայինք իմանալ, նաև փոշու ազդեցությունը մեղմելուն միտված քայլերը:

-Հանքավայրում կատարվող պայթեցումներից առաջացող հիմնական բնապահպանական խնդիրներն ու ռիսկերը երկուսն են՝ տատանումներ և փոշու առաջացում-տարածում:

Փոշու առաջացման ազդեցությունը հասկանալու համար իրականացնում ենք մշտադիտարկում. տեղադրված երկու սարքավորում ունենք, որոնցից մեկը՝ քամու ուղղությամբ, երբ փոշին կարող է բերել Քաջարան քաղաք: Երկրորդը՝ Քաջարանց գյուղի ուղղությամբ քամու համար:

Դրանք աշխատում են մշտապես՝ 24 ժամ: Ավստրալիական կազմակերպության կողմից վերահսկվող այդ սարքավորումներից ստացված տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է մեզ: Բայց մենք այդ ամենը փոփոխելու, դրանց վրա որոշակիորեն ազդելու հնարավորություն չունենք:

Սարքավորումներից ստացվող տեղեկությունները ցույց են տալիս, որ մենք մնում ենք սահմանված նորմերի մեջ, իսկ թույլատրելի սահմանն ամրագրված է օրենքով:

Դրանով, իհարկե, չենք սահմանափակվում:

Կա նաև վիզուալ ազդեցություն. մարդ տեսնում է, որ պայթեցումներից փոշի է բարձրանում, որ գրունտային ճանապարհներից նույնպես փոշի է առաջանում... Ուստի և՝ մշտապես իրականացնում ենք ճանապարհների ջրում (չորային եղանակներին):

Բայց հիմա դիտարկում ենք մի շարք այլ նախագծեր ու տարբերակներ ևս, որպեսզի բարձրացնենք փոշու չեզոքացման արդյունավետությունը: Նման մեթոդներ կան, հիմա մեր բաժնի աշխատակիցները զբաղվում են դրանով:

Ինչ վերաբերում է տատանումներին... Չափումներն իրականացվել են և՛ ամենադանդաղ, և՛ ամենաինտենսիվ պայթեցումների ժամանակ: Ընդ որում՝ և՛ Քաջարանի, և՛ Կապանի ուղղությամբ:

-Լցակույտերի մասին. ինչպե՞ս եք որոշում դրանց տեղը, որքանո՞վ են դրանք վնասում շրջակա միջավայրին, բնությանը:

-Դատարկ ապարները հավաքում ենք այն տարածքներում, որոնք սահմանված են նախագծով և անցել են օրենքով սահմանված բոլոր փորձաքննությունները:

Նախագիծը ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության, տրվել է դրական եզրակացություն, ինչը նշանակում է՝ լցակույտերի վայրերի ընտրությունը հավանության է արժանացել լիազոր մարմնի կողմից:

-Հանրային կարծիք կա առ այն, թե պոչամբարներում, լցակույտերում կան չկորզված մետաղներ, որոնք ճառագայթելու հատկություն ունեն և վնասում են շրջակա միջավայրին, նաև մարդկանց առողջությանը:

-Նախ ֆիքսենք՝ մեր ընկերության հանքաքարի մեջ ռադիոակտիվ նյութեր չկան:

Իսկ ի՞նչ է նշանակում կորզել: Հանքաքարից կորզվում է նրա կորզելի մասը, այսինքն՝ կորզվում է այն միներալոգիական կազմը, որի կորզման արդյունքում գործունեությունը կարող է լինել տնտեսապես շահավետ:

Անշուշտ, կան հանքանյութեր, որոնք տեխնիկական և շահավետության առումով հնարավոր չէ կորզել, հենց դրանք են պոչամբար տեղափոխվում:

Տեսակետ կա, որ պոչամբարները թափուկակույտեր չեն, այլ տեխնածին հանքավայրեր:

Ապագա սերունդները միգուցե և նոր տեխնոլոգիաներով դրանց կորզելի մասը վերստին գնահատելու և կորզումն իրականացնելու հնարավորություն ունենան…

Այնպես որ՝ դրանք պոչամբարներ տեղափոխելը վատնում չէ. պարզապես ունենք կորզման՝ տնտեսապես շահավետության շեմ, որով և առաջնորդվում է ընկերությունը: Իսկ եթե այդ շեմը չպահպանենք, խնդիրներ կունենանք պետական մարմինների հետ:

-Տեղափոխվենք ջրային ռեսուրսների ոլորտ. Ողջի, Նորաշենիկ, Գեղի գետեր, Գեղիի ջրամբար... Որքանո՞վ է հաջողվում պահպանել դրանց անաղարտությունը: Նորաշենիկի հատվածում երբեմն-երբեմն վթարների ենք ականատես լինում:

-Նախ՝ մենք հետևում ենք միջազգային փորձին և կարևորություն տալիս ջուրը խնայող տեխնոլոգիաների կիրառմանը, քանզի ջրային պաշարները նվազում են:

Հնարավոր բոլոր ուղղություններով իրականացնում ենք ջրի խնայողություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարում:

Այո, խնդիրներ ունենք մակերևույթային ջրերի անաղարտության ապահովման ոլորտում: Մտածել, թե ոչինչ չի արվում, իրականությանը չի համապատասխանում: Մտածել, թե բոլոր միջոցները ձեռնարկված կամ ներդրված են ու ամեն ինչ աշխատում է արդյունավետ՝ դա էլ ճիշտ չի լինի: Ուստի և՝ իրականացնում ենք ջրերի մշտադիտարկում... Աշխատանքները կատարում ենք երկու անկախ լաբորատորիայի միջոցով:

Ներկայումս իրականացվում է պոչամբարային տնտեսության խողովակաշարերի, վթարային ավազանների վերակառուցում, որը թույլ չի տա, ֆորսմաժորային իրավիճակներում, պոչատարից ունենալ արտահոսք դեպի Ողջի գետ:

Նորաշենիկի մասով. մեր կողմից գետ ուղարկված պարզվածքը գետի աղտոտվածության ֆոնը չի փոխում, հետևաբար՝ ավելի չի վատացնում ջրի վիճակը:

Ներկայումս առկա խնդիրների լուծման համար երեք նախագիծ է իրականացվում, նաև երկու ուսումնասիրություն:

-Մեր զրույցի ընթացքում վերստին նկատեցինք՝ բնապահպանության ոլորտում աշխատանքները կազմակերպելու համար բավականին տեխնիկական միջոցներ և սարքավորումներ եք օգտագործում...

-Դուք ճիշտ նկատեցիք... Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում կիրառվող գործիքները շատ են ու թանկարժեք, բայց ավելի թանկարժեք են պլանավորված ու ձեռք բերվելիք գործիքները, որոնք ձեռք կբերենք 2023-ին:

Եթե հնարավորությունները թույլ տան կյանքի կոչել 2023-ի նախատեսումները, ապա կունենանք տեխնիկական այնպիսի հագեցվածություն, որը թույլ կտա, օրինակ, դրոնով իրականացնել վիզուալ մշտադիտարկում, դաշտային պայմաններում իրականացնել քարտեզագրական միջոցառումներ:

-Այսինքն՝ առանց տեխնիկական միջոցների այսօր հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ բնապահպանություն:

-Իհարկե: Բայց ոչ մի անգամ նույն կետում չենք կանգնում: Մեր սկզբունքը շարունակականության ապահովումն է: Եթե այսօր հասել ենք մի նշաձողի, ապա հաջորդ տարվա համար ավելի բարձր նշաձող ենք դնում: Դրանք արտահայտվում են ոչ միայն սարքավորումների տեսքով: Թափոնների կառավարման ոլորտում, օրինակ, վերջին 2-3 տարվա ընթացքում ունենք առանձին շինություններ, որտեղ հավաքում ենք առանձնացված թափոնները: Ունենք, այսպես ասած, սեղմող սարքեր, որոնք մեծ քանակությամբ թափոնները ճզմում են, ծավալը փոքրացնում, իրացման հնարավորությունը մեծացնում:

Հետևաբար՝ այդ ոլորտում նույնպես պլանավորում ենք լրացուցիչ ներդրումներ, ինչը կտա աշխատանքի և՛ արագ, և՛ արդյունավետ կազմակերպում:

-Ընկերությունում կա՞ն թափոններ, որոնք պետք է տեղափոխել և հատուկ վայրերում հողով ծածկել:

-Թափոնների կառավարման լավագույն փորձը հետևյալն է՝ ձգտել չառաջացնել թափոններ: Իսկ եթե դա չի հաջողվում, ուրեմն պետք է հնարավորինս նվազեցնել, առաջացած թափոնները վերամշակել և դրանից ինչ-որ նյութեր ստանալ:

Վերջին տարբերակը վնասազերծումն է՝ ոչնչացնում ես թափոնը կամ ընդհանրապես թաղում:

Լավագույն փորձը դա է, և մենք ձգտում ենք դրան...

Մենք ձեռք ենք բերել այն տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս թափոնների արդյունավետ կառավարում:

Ի՞նչ ենք արել. առաջին հերթին սկսել ենք տարանջատել բոլոր տիպի թափոնները: Ամենավտանգավորը սնդիկային լամպերն են, որոնք վտանգավորության առաջին դասին են պատկանում: Բայց քանի որ Հայաստանում դրանց իրացման հնարավորություն չկա, որդեգրել ենք դրանց փոխարինումը «լեդ» լամպերով:

Մարտկոցները, որ երկրորդ դասի թափոններից են, տարանջատում ենք կենցաղային աղբից ու վերամշակման հանձնում լիցենզավորված կազմակերպություններին: Վերամշակման ենք հանձնում նաև բոլոր տիպի յուղերը, քիմռեագենտների պարկերը, շինարարական պարկերը, յուղի ֆիլտրերը, անվադողերը, ռետինը... Տարանջատում ենք մետաղի ջարդոնը, փայտը, թուղթը, պլաստիկե նյութերը, անվտանգության պարագանները... Այսինքն՝ ճիշտ մենեջմենթի դեպքում՝ վերջում թաղելու բան չի մնում:

Ներկայումս ունենք դասակարգված 35 թափոն, բոլորն էլ կառավարվում են...

-Ձեր պատասխաններից տպավորություն ենք ստանում, որ բնապահպանության ոլորտում, այսպես ասած, ազգային դպրոց, ազգային ավանդույթներ չկան: Երևույթը և խնդիրները միևնույնն են աշխարհի մասշտաբով: Հասցնո՞ւմ եք ծանոթանալ միջազգային փորձին:

-Խորհրդային տարիներին փակ շրջանակներում իրականացվող ընդերքօգտագործում է եղել, և չենք նկատել, թե աշխարհն ուր է գնում:

Օրերից մի օր բացել ենք մեր աչքերը և տեսել, որ աշխարհը շատ է առաջ գնացել: Ու սկսել ենք հետևել աշխարհի փորձին: Հիմա մի քայլ առաջ ենք եկել, հույս ունեմ, որ երբևէ կհավասարվենք միջազգային լավագույն փորձին...

-Մեկ ուրիշ տպավորություն էլ ստացանք Ձեր պատասխաններից. բնապահպանական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը պարտադրված է, կամա ակամա, համագործակցել գիտական հաստատությունների, գիտական հանրույթի հետ:

-Միանշանակ... Այդ շփումները կան տարբեր ձևաչափերով: Դա որևէ ֆորմատի և ինստիտուցիոնալ մակարդակի չէ, բայց համագործակցում ենք տարբեր ձևաչափերով:

Հանրապետության մի շարք բուհեր ունեն մեր ոլորտին առնչվող ամբիոներ, ֆակուլտետներ:

Ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով համագործակցում ենք:

-Արդյո՞ք բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներին, կատարվող աշխատանքներին, ռիսկերին՝ բնակչությանն իրազեկ դարձնելու անհրաժեշտություն չեք տեսնում:

-Որպես ռազմավարություն՝ ընկերությունն իր առջև նման խնդիր է դրել:

Կարծում եմ՝ կատարվածը պետք է ցույց տալ հանրությանը և չսպասել, թե մարդիկ վաղ թե ուշ այդ մասին կիմանան:

Հիմա մենք շատ բան ունենք արած-դրած՝ շնորհիվ մեր աշխատակիցների, որն արժեր պարբերաբար ներկայացնել հանրությանը:

Այս հարցազրույցը ևս փաստում է, որ մենք թափանցիկ գործելակերպի կողմնակից ենք և կարևորում ենք բնակչության իրազեկումը, մեր կատարածի հանրայնացումը:

-Փորձենք ամփոփել մեր զրույցը...

-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որդեգրել է ընդերքօգտագործման ոլորտում միջազգային լավագույն փորձին ընդօրինակելու և հասնելու քաղաքականություն: Դա և՛ տեխնոլոգիական, և՛ աշխատանքի անվտանգության ապահովման, և՛ բնապահպանական ոլորտներում:

Մեր կոլեկտիվը ներդրել է իր բոլոր ունակություններն ու հնարավորությունները՝ հասնելու դրան: Երբ մեր ներուժը բավարար չլինի՝ կներառենք այլ ռեսուրսներ:

Այո, ուզում ենք հասնել միջազգային լավագույն չափորոշիչներին, և դրա համար ընկերությունը չի խնայում տեխնիկական ու ֆինանսական միջոցներ, մարդկային ջանքեր:

Այդ ամենի արդյունքում, վերջիվերջո, ունենալու ենք ընդերքօգտագործման մի միջավայր, որն աչքի է ընկնելու արտադրության կազմակերպման բարձր կուլտուրայով և մարդկանց նորմալ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով:

Զրույցը՝

Սամվել Ալեքսանյանի եւ Մարի Նավասարդյանի

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026
Ամենադիտված