Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ

Ուշադրության կենտրոնում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։

Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է.

Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հարց է գրած։

Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ։
Մենք պետությա՞ն հասարակություն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։

3 միլիոն մարդու ճակատագիր, ներկա ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մեկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակությո՞ւն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամավոր մասնակից ու անարդացիորեն բանտում գտնվող ուսանողին։ Ու համալսարանի հարյուրավոր դասախոսներ, հազարավոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու և անասունի տարբերությունը։
Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախոսական կազմ, ուսանողություն և այլն:

Երկու տարվա մեջ չի լուծվել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակությունը չի ընդվզում։

Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխավոր հերոսը հարկ չի համարում 5 րոպե մտնի եթեր՝ բացատրություն տա։ Ու երևի իր տեսանկյունից ճիշտ է անում. պահանջող չկա, ընդվզող չկա, ամեն ինչի հետ համակերպվում են։

Մենք ունե՞նք ընդդիմություն, ձևավորված ֆորմատներ, թե՞ դա միայն անհամ հայտարարությունների ֆաբրիկա է։ Իրադարձությունները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որևէ կազմակերպված աշխատանք ու կազմակերպված հակազդում չկա։ Հասարակության հետ որևէ բաց ու հրատապ խոսակցության ջանք չկա։
Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգավոր ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ ընդդիմության լայն ֆորմատով հավաք, ուղիղ եթերով պետք է պատասխանվեր նրա բոլոր ռիսկային ձևակերպումներին, ժողովրդին պետք է ներկայացվեր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արվել։

Ունե՞նք կենսունակ ընդդիմություն. անկեղծ պետք է պատասխանել հարցին։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, իսկ ՀՀ-ն կարողանու՞մ է պաշտպանել Հայաստանը։

Մեկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականությունը։ Ընդդիմությունը և վերնախավերը, որ պետք է բացատրեին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը և կազմակերպեին դա թույլ չտալու գործը, իրենք էլ կարծես թե չեն հասկանում իրավիճակը, կամ գուցե «հավես չունեն»։ Իսկ հասարակությունը բորենու անտարբերությամբ կարծում է, թե Արցախը հոշոտելուց հետո թշնամին կհանդարտվի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։

Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետության գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտիվ ուժերին՝ 100-200 հազար։
Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թե՞ դուք մի մեծ սուտ եք»։

Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրության պահը։ Անհատապես բոլորս այս ընտրությունը պետք է անենք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն
Ամենադիտված