Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է Հայաստանին. խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի, ձմռան ցրտին կմնան առանց լույսի և գազի
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին և ասում, թե ինչ կլինի հայերի հետ, եթե հրաժարվեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց:
«Հայերի հետ մենք բազմաթիվ լծակներով ենք առնչվում՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի, ձմռան ցրտին կմնան առանց լույսի ու գազի. Ի՞նչ են անելու այդ ժամանակ։ Ոչինչ»,- ասել է Մուսաբեկովը Ադրբեջանի հանրային հեռուստատեսության (ITV) եթերում։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ադրբեջանական կողմն արդեն դիմել է սադրանքի՝ հասնելով Արցախում գազամատակարարման դադարեցմանը՝ տարածաշրջանի համար աննախադեպ սառնամանիքների պայմաններում։
Ադրբեջանցի քաղաքական գործիչների նման հայտարարությունները միայն ապացուցում են, որ Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակը Հայաստանին «խաղաղության» ստիպելն է, այն է՝ ընդունել Բաքվի այն պայմանները, որոնք ընդունելի չեն Հայաստանի համար։
Աղբյուր
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը