Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


Մինչ գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ
 
Անցած երկու օրերին, մինչև գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք՝ այցելելու վերջին մարտերի վայրերը, հանդիպելու մեր զինվորականներին և կամավորներին, գնահատելու նրանց տեխնիկական կարիքները և ըստ այդմ կրիտիկական աջակցություն տրամադրելու մեր մարտական ստորաբաժանումներին:
 
Հակիրճ ցանկանում եմ կիսվել որոշ տպավորություններով, առանց որևէ ռազմական գաղտնիք բացահայտելու՝
 
ա) մեր զինվորականները հերոսական դիմադրություն են ցույց տվել սեպտեմբերի կռիվներին, մանավանդ մեծ կորուստներ է թշնամուն հասցրել հրետանին: Շատերդ տեսել եք մեր անզեն զինվորների կոտորածի սարսափելի կադրերը Իշխանասարի դիրքում՝ իմացեք, որ այդ տղերքը պարզապես չեն հանձնվել, նրանք ջարդ են տվել թշնամուն, դիմադրել են մինչև վերջին փամփուշտը, վերջում հայտնվել են շրջափակման մեջ, ու ընկել սեփական կորուստներից գազազած թշնամու ձեռքով: Հերոսական կռիվների բազում այլ օրինակների եմ հանդիպել, դրանց մասին կպատմեմ ըստ հնարավորության:
 
բ) մեր տղերքը կռվել են հերոսաբար, բայց մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պարզապես արժանի չի նրանց սխրանքին: Այս տարի այն սեփական վախերից դրդված, մի քանի ամիս բանակի Գլխավոր շտաբի պետ չէր նշանակում, և բանակը թողել էր անգլուխ, անհրաժեշտ նոր սպառազինություն չէր գնում, մեղքը գցելով «դաշնակցի» վրա, բավարար չափով ամրաշինական աշխատանքներ չէր կատարում դիրքերում, անպաշտպան թողելով դրանցում գտնվող զինվորներին, իմանալով սպասվող հարձակման մասին, ոչ մի կանխարգելիչ գործողություն չի ձեռնարկել, թույլ տալով, որ թշնամին անարգել ներխուժի մեր տարածք: Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց նախընտրում եմ դա անել ապագայում դատարանում, երբ այս ամենի իրական մեղավորները կկանգնեն օրենքի առաջ:
 
գ) Սյունիքում տագնապ կա մարդկանց մոտ, զգացվում է, որ նրանց խաղաղ կյանքը խաթարված է: Ջերմուկ մուտքը թույլ է տրվում միայն բնակիչներին և զինվորականներին, նորմալ կյանք դեռ չի վերականգնվել, թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում, վերահսկելով քաղաքի գերակա բարձրունքները: Դրանով հանդերձ, մեր տղերքը ամենուրեք վճռական են տրամադրված, գիտեն, որ մեծ կորուստներ են հասցրել թշնամուն, ու պատրաստվում են նոր մարտերի: Երևանից և Հայաստանի դեռևս անվտանգ մարզերից որոշակի աջակցություն է գալիս, հիմնականում մասնավոր խողովակներով, դա նաև լրացուցիչ վստահություն է տալիս դիրքերում կանգնած մեր տղերքին:
 
Ամփոփելով կարճ ակնարկս, նշեմ, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ դժվար իրավիճակում, և դա առավել սուր է զգացվում Սյունիքում և Ջերմուկում: Անելիք ահավոր շատ կա, դա պահանջում է մեզնից յուրաքնչյուրի հավելյալ ջանքը, և ոչ միայն այսօր, այլ առաջիկա տարիների ընթացքում, մինչև մենք կարողանանք որակական նոր մակարդակի դուրս բերենք մեր պետությունն ու բանակը, և անվտանգ դարձնենք մեր կյանքը հարազատ հողի վրա: Մի խաբվեք այսօրվա հարաբերական անդորրով, գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում:
 
Հ.Գ. ելնելով անվտանգության նկատառումներից, չեմ նշում ինձ հետ եղած զինվորականների անունները, և ցույց չեմ տալիս նրանց նկարները: Աստծո օգնությամբ, մի լավ օր դա կանեմ, հիմա պարզապես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում պատիվ եմ ունեցել հանդիպել այս օրերին Սյունիքում:

Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
Ամենադիտված