Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներ Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումը


«Եկող տարի 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի տարում թե՛ տնտեսական, թե՛ մնացած այլ ոլորտներում որևէ ուրախալի ցուցանիշ չունենք: Այս իշխանությունները նման ցուցանիշներ չեն արձանագրել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների լավատեսական հայտարարություններին, կանխատեսումներին ու պնդումներին:

«Միգուցե ուրախանում են, որ ամեն ինչ վա՞տ է: Կարծում եմ՝ ամոթալի է ուրախանալ զբոսաշրջիկների ցուցանիշի վրա, որովհետև այդ աճը չի գրանցվել առողջապահական, մշակութային կամ ժամանցային զբոսաշրջության հաշվին: ՌԴ-ում պատերազմի մասնակցելուց խուսափողների ներգաղթի հաշվին է այդ աճն արձանագրվել: Պետք է լուրջ գնահատել այն, թե սա իսկապես ուրախանալու առի՞թ է, թե ոչ:Մի կողմից՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների առումով, այո, պոտենցիալ ախատուժ է գալիս ՀՀ տնտեսական շուկա: Բայց մյուս կողմից հատկապես Երևանում և երևանամերձ հատվածում կենտրոնացող այդ մարդկանց սպառումն ազդեցություն է թողնում գնաճի վրա:

Այսինքն, նրանք եկել են որոշակի վաստակով և ունեն որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք սպառում են ՀՀ-ում: Այդ ֆոնին մենք գնաճ ենք ունենում: Գնաճը, բնականաբար, տարածվում է ամբողջ ՀՀ տարածքով, իսկ ՀՀ մշտական բնակչությունը եկամուտների աճ չի ունենում, բայց զուգահեռ ունենում է ծախսերի աճ: Հետևաբար, այդ ֆոնին բնական է, որ մենք Հայաստանի մշտական բնակչության աղքատացում ենք ունենում, ինչն անվիճելի փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, աղքատության աճը ստեղծված տնտեսական արդյունքի հետ համադրելի չէ: «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ մարդիկ հետ են գնալու, բացի այդ, մենք ունենք հսկայական հատված, որը Հայաստանն ընդամենը դիտարկում է որպես ժամանակավոր կացարան: Եվ նրանց հետ վերադառնալու դեպքում մեր տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվելու:Տնտեսությունը, պայմանավորված պահային պահանջարկով, կարող է շատ արագ ադապտացվել:

Տնտեսության ճյուղերը կարող են ուղղվել ժամանակավոր սպառմանը: Չի բացառվում, որ մարդիկ վարկային միջոցներ ներգրավեն նոր ռեստորաններ, հյուրանոցային համալիրներ հիմնելու, նոր շենքեր կառուցելու համար: Ու քանի որ անկանխատեսելի է, թե այս ներհոսքից հետո երբ արտահոսք կսկսվի, այդ դեպքում շատ հնարավոր է, որ կիսատ մնան սկսած ուղղությունները, և հետագայում չկարողանան այդ վարկերը սպասարկել, ու տնտեսությունն ընդհանրապես կոլապսի առաջ կանգնի: Կարճաժամկետ առումով, մեծ հաշվով, ակնհայտ է, որ բացասական հետևանքներ ունենք, իսկ դրականի՝ ընդամենը ակնկալիք ունենք և չգիտենք՝ այն կիրականանա՞, թե՞ չէ: Բացի այդ, չգիտենք, թե այդ ակնկալիքը վնասի հետ համեմատ ինչ ազդեցություն է թողնում: Երկարաժամկետում միանշանակ վատ է լինելու»,-ասաց Աուդիտորների պալատի նախագահը:

Ն.Սարգսյանի խոսքով, տնտեսության մեջ խաբուսիկ աճեր կան.

«Առևտրի աճը այս ներգաղթի աճի ֆոնին անհամեմատելի է: Առևտուրը, մանավանդ մանրածախ ոլորտը պետք է ավելի շատ աճ գրանցեր: Եթե մարդիկ եկել են սպառում իրականացնելու, բնական է, չէ՞, որ ամեն օր ռեստորանում կամ սրճարանում չեն սնվում: Ունենք առևտրի աճ մեծածախ ոլորտում, երբ ՀՀ-ն շատ դեպքերում տրանզիտի դեր է կատարում: Այսինքն, շատ դեպքերում Արևմուտքից ներմուծվում, արտահանվում է Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ: Վիճակագրական ցուցանիշներով, այո, աճ ունենք, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն արժեք է ստեղծում կամ ՀՀ ներկրումներն ու արտահանումներն ավելացել են:

Ընդ որում, դա իրականացվում է շատ չնչին հավելագների միջոցով, որոնցից կարող ենք կոպեկներ հաշվել, և դրանք շատ չնչին աճ են արձանագրում:Ավելին, երբ բյուջեի գերակատարման պլանավորումն ուսումնասիրում ենք, մոտավորապես 70 մլրդ-ով պլանավորածից ավելի կատարում է կանխատեսվում, բայց այստեղ ևս կառավարության կեղծիքը բացահայտվում է. ակնհայտ է դառնում, որ գնաճի հաշվին է այդքան հարկերի ավելի հավաքագրում տեղի ունեցել: Հարց՝ իսկ տնտեսության աճի հաշվին ինչո՞ւ հարկերի հավաքագրում չկա: Տարբերակ Ա՝ շարունակում են ստել, տարբերակ Բ՝ ներմուծում- վերարտահանումներ են տեղի ունենում չնչին հավելագնով, որտեղից հարկ չի գեներացվում պետական բյուջե»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ունենք նաև պարենային ճգնաժամի առաջ կանգնելու խնդիր. «Հացահատիկները կամ այլ մշակաբույսերը, մսամթերքը արդյոք կբավարարեն ՀՀ ներքին սպառման պահանջարկը: Այս առումով խիստ կասկածներ ունեմ, որովհետև գյուղատնտեսության մեջ անընդհատ անկումներ ունենք, և գյուղատնտեսական ծրագրերի զարգացում կամ դրանց արդյունավետություն մենք որևէ կերպ չենք տեսնում: Այս ամենին կառավարությունը պետք է այլ կերպ արձագանքի: Իհարկե, այս կառավարությունն ունակ չէ դրական արձագանքել: Եթե պայմանականորեն ընդունենք, որ կառավարությունը կլինի ունակ ու կսիրի ՀՀ-ն, առաջինը պետք է պարենային անվտանգության հարցը լուծի: ՀՀ-ն պետք է գա ինքնաբավության մակարդակի: Շատ արագ պետք է գնահատվի նաև ցանկալի գյուղատնտեսական արտադրանքի քանակը ներքին սպառման պահանջարկի բավարարման համար, և կառավարության միջոցները պետք է ուղղվեն դրանց զարգացմանը»:

Իսկ առաջնայինը, ըստ Ն. Սարգսյանի, պետք է ռազմարդյունաբերության վրա ուշադրություն դարձնել և ոչ թե չնչին չափով նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնել: «Կողմ եմ ցանկացած տեսակի աշխատավարձի բարձրացմանը՝ լինի պետական, թե մասնավոր: Այն պետք է լինի, որովհետև ՀՀ կառավարության գործողությունների առանցքը պետք է մարդը լինի: Բայց եթե այդ քայլերով՝ 2000, 3000 դրամ բարձրացումներով խաբկանք են ստեղծում, ու այդ մարդկանց 1-2 տարի հետո պարենային, անվտանգային ճգնաժամի կամ գոյության սպառնալիքի առաջ են կանգնեցնում, դուրս է գալիս, որ կառավարությունը այս իրավիճակին ևս չի տիրապետում: Մեկ շաբաթ առաջ ներկայացրին բյուջեի նախագիծը, որն ուներ նույն կառուցվածքը, ինչպիսին նախկինում էր: Մինչդեռ արմատապես փոխված բյուջե պետք է ունենայինք: Այս նախագիծը ցույց տվեց, որ 2023-ին 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը
Ամենադիտված