Շահբազ Գուլիևը, ով սպանել էր 17-ամյա արցախցի պատանուն, փորձել է ինքնահրկիզվել
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը, ով 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Ահաբեկիչը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն և պահանջեում էր հաշմանդամություն թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը և տարել անհայտ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Արցախից արտահանձնեց նրան Ադրբեջանին, Գուլիևը խոստովանեց, որ իրենք Քարվաճառ են գնացել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, և այդ մասին նախապես տեղեկացվել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը