Հակակորոնավիրուսային ժամանակավոր սահմանափակումներ են սահմանել
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բուլղարիայի Առողջապահության նախարարությունը ժամանակավոր հակակորոնավիրուսային սահմանափակումներ է սահմանել՝ երկրում կորոնավիրուսով վարակումների թիվ աճով պայմանավորված։ Համապատասխան որոշումն հրապարակվել է այդ երկրի առողջապահական գերատեսչության կայքում։ Սահմանափակումները գործելու են հոկտեմբերի 12-ից։
Համաձայն դրանց, բուժհաստատություններում պարտադիր է լինելու դիմակ կրելը, ֆիզիկական հեռավորության պահպանումը, դեզինֆեկցիան եւ սենյակների հաճախակի օդափոխությունը։ Նաեւ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, որոնց մոտ առկա են վիրուսային հիվանդությունների նշաններ, թույլ չտալ, որ աշխատանքի կամ դասերի հաճախեն։ 6,5 միլիոն բնակչություն ունեցող Բուլղարիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 721 մարդ։