Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի հարձակվել. Էրդողանը կրկին սպառնացել է
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալիքների լեզուն օգտագործել իր արեւմտյան հարեւան Հունաստանի հասցեին։
«Թող սա լսի ոչ միայն Հունաստանը։ Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր, անկախ նրանից, թե որ երկիրն է հարձակվում մեզ վրա։ Նրանք պետք է իմանան այդ մասին»,- ասել է Էրդողանը՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսում։
Պատասխանելով հույն լրագրողի այն հարցին, թե արդյոք այս խոսքերը սպառնալիք են Հունաստանի համար, Էրդողանը ասել է.
«Եթե դուք դա հասկանում եք, ուրեմն նրանք էլ պետք է հասկանան»:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը