Ավստրալիայի թենիսի բաց առաջնության եզրափակչում մրցելու են աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետները
ՍպորտՄելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մրցակիցը երկրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն է լինելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 29-ի կիսաեզրափակչում բրիտանացի թենիսիստը ավելի քան 4 ժամ տեւողությամբ խաղում 6:4, 5:7, 7:6, 4:6, 2:6 հաշվով պարտության է մատնել կանադացի Միլոշ Ռաոնիչին: Համաշխարհային դասակարգման աղյուսակի 14 համարի ներքո ընթացող Ռաոնիչն առաջին անգամ էր դուրս եկել Ավստրակիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: