Իսպանիայի Կոնգրեսի բոլոր քաղաքական ուժերը դատապարտել են Ադրբեջանին և աջակցություն հայտնել Հայաստանին
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի իր լիագումար նիստում Կոնգրեսում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի անունից ընդունել է հայ ժողովրդին համերաշխության հռչակագիր, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության թարգմանությունը.
«Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հայկական դիրքերի, Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի նկատմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան:
Պատգամավորների համագումար.
1. Վերահաստատում ենք մեր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք միջազգային իրավունքի լուրջ խախտում են՝ դրանք համարելով անհիմն ագրեսիա, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
2. Խթանում է կողմերի հանձնառությունը՝ հարգելու միջազգային հարաբերությունների շրջանակներում ստորագրված հրադադարը։
3. Համերաշխություն և աջակցություն է հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին։ Մենք ափսոսում ենք երկու կողմերի մարդկային կորուստները և մեր խորը վշտակցությունն ենք հայտնում բնակչության զոհերի և անհարկի տառապանքների համար։
4. Աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր են խաղում հրադադարի համաձայնագրի կատարման մոնիտորինգի գործընթացում և նպաստում են բանակցային, ընդհանուր և տեւական կոնֆլիկտի լուծման որոնմանը։
5. Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ դրանով իսկ հաստատելով, որ այս դիրքորոշումը միակ կենսունակ և տեւական լուծումն է այս բարդ և պատմական վեճի համար։
6. Կոչ ենք անում ԵՄ-ին կրկնապատկել իր ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը նպաստելու համար»:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը