Ադրբեջանը թքեց միջազգային հանրության երեսին
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն իր այսօրվա հայտարարությամբ, փաստորեն, թքել է միջազգային հանրության երեսին։
Բանն այն է, որ գլխավոր դատախազության այսօրվա ճեպազրույցում ասվել է, որ սոցցանցերում ռազմական հանցագործությունների տեսագրությունների հայտնվելու կապակցությամբ գլխավոր դատախազությունն ու զինդատախազությունը հետաքննություն են անցկացրել։ Տեսանյութերի մի մասը կեղծ է ճանաչվել, իսկ մյուսները ենթադրաբար կասկածներ են առաջացրել։ Արդյունքում «պատժվել» են ընդամենը չորս ադրբեջանցի զինծառայողներ՝ երկուսը զոհված հայ զինվորների դիակները ծաղրելու համար, երկուսը՝ օկուպացված արցախյան գյուղի գերեզմանատանը հայերի գերեզմանաքարերը ոչնչացնելու համար։ Բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես են Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի և այլ դահիճների օրինակով «պատժում» հայ մարդասպաններին։
Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույնպես սուտ հաղորդում է տարածել, թե Հայաստանը Ադրբեջանին է հանձնել հայ զինծառայողների կողմից անդամահատված 6 դի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը՝ այն որակելով սեփական ռազմական հանցագործությունները արդարացնելու և թաքցնելու փորձ։
Աղբյուր
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը