Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանին թույլ չեն տվել հետաքննել «Հյուսիսային հոսքում» դիվերսիաները
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանին ծանուցվել է, որ չի մասնակցի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիաների միջազգային հետաքննությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դիվանագիտական խողովակներով մենք տեղեկություն ստացանք, որ այս պահին նախատեսված չէ ինչ-որ կերպ հետաքննության մեջ ներգրավել ռուսական կողմին»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ նշելով, որ Արևմուտքի նման դիրքորոշումը ցավալի է։
Այդ կապակցությամբ Պեսկովն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի Դաշնության ուղղակի անհնար է գազատարների հետ կապված միջադեպերի օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։
Նովակը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի չվնասված գծով գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:
Նովակը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի չվնասված գծով գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Nord Stream-ի և Nord Stream 2-ի 4 վայրերում հայտնաբերվել են արտահոսքեր, որոնք խողովակների պայթյունների հետևանք են եղել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը նյութեր ունի, որոնք մատնանշում են գազատարների վրա ահաբեկչության արևմտյան հետքը։ Իսկ կործանման նախորդ գիշերը Flightradar-ը այդ տարածքում նկատել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռ: Եվրոպական առաջնորդները ճանաչեցին արտահոսքը որպես դիվերսիայի արդյունք։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը