Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել. Միրզոյանը հաստատեց
ՔաղաքականությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ առաջարկներ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են մարտին փոխանցած 5 առաջարկների սկզբունքների վրա։ Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք և կարձագանքենք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար և հակառակը»,–ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի։ Այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։