Սարսափած եմ հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութից. Լուիզ Ամսբերգը հետաքննություն է պահանջում
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնակատար Լուիզ Ամսբերգը կոչ է արել պատժել ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների սպանության մեղավորներին։ Այս մասին իրավապաշտպանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Սարսափած եմ տեսանյութից, որը, ըստ ամենայնի, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ամսբերգը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել էր ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ռազմական հանցագործությունը եւ հետաքննություն պահանջել։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը