Սկանդալ. Էրդողանին ծաղրել են շվեդական պետական հեռուստաալիքով
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շվեդական SVT պետական հեռուստաալիքով ցուցադրել են կարմիր շորտով և գլխին փաթաթված շարֆով։

«Էրդողան, ինչո՞ւ քեզ նման թուրքը մազ չունի։ Դուք գալիս եք մի երկրից, որտեղ բոլորը գալիս են և մազերի փոխպատվաստում են անում։ Գնա հենց հիմա սանրիր կամ շարֆ դրիր»,- հաղորդման ժամանակ ասել է հաղորդավարուհին։
Այս հաղորդումը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։
Բանը հասել է նրան, որ այսօր Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, և նրան խիստ բողոքել են այս միջադեպի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Anadolu-ն, դիվանագետը տեղեկացվել է նախագահ Էրդողանի և ընդհանուր առմամբ Թուրքիայի դեմ «անտեղի և ոչ տեղին» հայտարարությունների անթույլատրելիության մասին, որոնք տեղի են ունեցել սկանդինավյան երկրի պետական հեռուստատեսության եթերում։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը