Եվրոպացիները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ալիևի հետ համագործակցության համար
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայտնի Change.org կայքում եվրոպացի քաղաքացիների անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականի պահանջով խնդրագիր է հայտնվել՝ ուղղված Եվրախորհրդարանին։
Միջնորդագրում ասվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աջակցում է Ադրբեջանին՝ որպես ԵՄ-ի համար գազի մատակարարման հուսալի գործընկեր։ Մինչ նա համաձայնվում է ազատվել մի բռնապետից՝ Պուտինից, գործարք է կնքում մեկ այլ՝ Ալիևի հետ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորների վայրագությունները, ինչպիսիք են հայ զինվորներին խոշտանգելը և բռնաբարելը, ռազմագերիներին գնդակահարելը, փաստագրվեցին, ֆոն դեր Լեյենը երբեք չմեկնաբանեց դրանք:
Խնդրագրի հեղինակ Ստեֆան Պապը համոզված է, որ իրեն հարգող ոչ մի ժողովրդավարություն չպետք է թույլ տա մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում։ Ուստի վստահաբար կարելի է ասել, որ եվրոպացի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում աջակցել նրան որպես ԵՄ հանձնաժողովի նախագահ, հատկապես, որ նա երբեք չի ընտրվել ԵՄ քաղաքացիների կողմից։ ԵՄ խորհրդարանը, ըստ միջնորդագրի, պետք է ընտրի մեկ այլ նախագահ, ով ավելի շատ կգնահատի մարդու իրավունքները, քան ինքը։
https://www.change.org/p/removing-ursula-von-der-leyen-as-eu-president?utm_content=cl_sharecopy_34603552_de-DE%3A5&recruiter=1202780342&recruited_by_id=310d12f0-b26a-11eb-824b-d7ac8ae539f2&utm_petremium= copylink&utm_campaign= psf_combo_share_initial
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը