Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


Ինչը կկանգնեցի Ալիևին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ինչ ունենք

Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։

Ո՞վ է հասկանում իրավիճակը

«Հավաստի աղբյուրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դեպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ մյուսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դեպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետև ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։

Խորհրդարանական մեծամասնությունը հասկանու՞մ է. դժվար է ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը հասկանո՞ւմ է. նույնպես դժվար է ասել։ Կա մեծ կասկած, որ ամբողջությամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթե հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիվ ուրիշ թեմա է։

Անպատասխանատու ֆորմատները

Պետական ինստիտուտները ինքնակազմալուծվել են, թաքնվել «հավաստի աղբյուրի» հետևում՝ մտածելով, թե անձնական պատասխանատվությունից կխուսափեն։ Երրորդ Հանրապետության երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագությամբ ինքնալուծարվեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդեն տնավորվում է դուբայներում և կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երևի թե չունենք, դրանք վաղուց են զրոյացվել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կա, որի մասին՝ վերջում։

Ի՞նչ է կատարվում մեր շուրջ

Իսրայելի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքվում է, Էրդողանը պատրաստվում է գնալ Ադրբեջան։

Ի՞նչ ենք անում մենք. գոյատևում ենք հայկական ակվարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլև մեր անմիջական տարածաշրջանը չի երևում։ Ալենի (!!)

շուրթերով` հաթաթա ռուսներին, և «հավաստի աղբյուրի» ճիշտ և կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական մյուս համակարգերի ամլություն։ Սա է մեր մասնակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը։

Նիկոլը թուղթը կստորագրի՞, թե՞ ոչ

Այս հարցը մեր քաղաքական մտքի, պետական մտածողության վերին շեմն է։ Ավելին, նույնիսկ նման պրիմիտիվ հարցադրումը մենք տեղավորում ենք անձնական կամ քաղաքական շահի տիրույթում։

Ու ոչ ոք հարց չի տալիս. իսկ Ալիևը կստորագրի՞։ Ոչ ոք չի ասում, որ գուցե հենց Ալիև’ը չի ստորագրելու։ Ինչո՞ւ պիտի այս պայմաններում Ալիևը թուղթ ստորագրի, առավել ևս` պահպանի դա։ Ալիևը նույնիսկ Կազանում վիժեցրեց խաղաղ կարգավորումը, երբ դիմացը կանգնած էր ուժեղ հայկական բանակ, պետություն, իսկ մեր անվտանգության գոտին ներառում էր իր տարածքի զգալի մասը։ Եթե ստորագրեց, կնշանակի՝ դրանով ստանում է ամեն ինչ՝ շատ ավելին, քան գրված է, քան՝ ինչ-որ միջանցք կամ գյուղ։ Բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում «Ամեն ինչը»։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ ճանապարհ. Ալիևը, մեր սխալները բռնելով, աշխարհի մասին մեր գավառական պատկերացումները ֆիքսելով շատ ավելի մեծ խնդիր է դնում։ Թղթով չի կարողանալու, ուրեմն` պիտի վիժեցնի թուղթը, կամ՝ թուղթը համարի նախնական-նախապատրաստական փուլ։ Երբ դիմացի պետությունը նման քանդված վիճակում է, իսկ միջազգային խաղի կանոնը` այսպիսին, ինչո՞ւ պիտի Ալիև կանգ առնի։ Ի՞նչ թուղթ։

Ինչը կկանգնեցի Ալիևին

Եթե անենք այն, ինչը կախված է մեզնից, նա կանգ կառնի։ Մեզնից կախված է երկու բան.

Մենք պարտավոր ենք կտրուկ կարգի բերել մեր պետությունը ներսից։ Մենք պետք է դառնանք փոքր, պարտված, օգնության կարիք ունեցող, բայց իրավիճակը հասկացող և քայլերի ունակ լուրջ-աշխատող պետություն։

Պարտավոր ենք փոխել միջազգային իրադրությունը` մեր մասով, մեր շատ համեստ, փոքր ծավալով։ Պետք է օր առաջ դուրս գալ գերտերությունների և աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնից։ Ինչո՞ւ է «հավաստի աղբյուրը» Հայաստանը համառորեն տանում դեպի այդ էպիկենտրոն։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ իր թիմում տարակուսած են։ Լավ չի՞ պատկերացնում իրավիճակը, սխա՞լ է հաշվարկը, միտումնավո՞ր է անում։

Ի՞նչ է ասում Նիկոլը

Ասում է` պետության նավը տարա մեծ վթարի, դրանից հետո այս` պետական մտածողությունից զուրկ, առևտրականի ու կոնֆորմիստի գենոֆոնդով հասարակությունը էլի´ ինձ ընտրեց։ Հիմա ասում եմ՝ ժողովո՜ւրդ, մեր գնացքը տանում եմ դեպի անդունդ, ու ոչ ոք չի հասկանում։ ՈՉ ՄԻ կտրուկ արձագանք։ 2 օրում երկու հարյուրից ավել զոհ տվեց այս ժողովուրդը, 1.5 օր հետո շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասավ Ջերմուկ։ Ասում է` չի ստացվում խաղաղություն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե’ն լսում։ Ո’չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ՝ հանրությունը։

Ի՞նչ է ասում ընդդիմությունը

Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացվում։ Այս ընդդիմությունը պատրաստ չէ ո’չ արտահերթ, ո’չ հերթական ընտրություններին։ Սա շատ լավ հասկանում են։ Գուցե սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանության սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետության և մեր ընտանիքների անվտանգության ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից։

Ո՞ր քարտեզով է սահմանվելու Հայաստանի սահմանը

Այս վիճակում՝ Ալիևի ցանկությունների քարտեզով։ Դա նույնիսկ «հավաստի աղբյուրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիևի ցանկությունների քարտեզն է։ Իսկ իրական բանակցային քարտեզները գտնվում են Մոսկվայի արխիվներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրյուսելում։

Քանի՞ գերի ունենք մենք

Այլ թիվ մի փնտրեք. 3 մլն։ Մենք` Հայաստանում և Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հավաստի աղբյուրի» և Ալիևի ձեռքին։

Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դեպքում

Կա’մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա’մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ։

Երբ մի հարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածավալ հարձակման՝ արևմուտքի դատապարտող հայտարարությունների և կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղետի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թե ո՞ր մարզի սահմանին՝ Աստված գիտի։ Դա կլինի մոտավորապես Արցախյան պատերազմի նման մի պատմություն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանություններին կասեն մոտավորապես նույն տեքստը. ընդունեիք Լավրովի պլանը՝ կլիներ ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնեիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկե, հիմա փաստաթղթերի անունները և ժամկետները այլ են լինելու։

Ո՞վ է մեղավորը։ Հայ ժողովուրդը և նրա վերանախավերը ոչնչից հետևություն չեն անում։

Կա՞ հնարավորություն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը

Միանշանակ կա։ Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն։ Զգա իր մեջ այդ առաքելությունը և գործի ինքնուրույն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։

Կա երևանյան և մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամենը ողբերգություն է, և որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, հընթացս պետք է ձևավորվի նոր ծանրակշիռ ընդդիմություն՝ առկա ընդդիմադիր ռեսուրսի և նոր շրջանակների համատեղությամբ։

Այդ ձևաչափը պետք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր.

Դադարեցնել իշխանության կողմից տարվող՝ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու ավանտյուրան և առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ սոլիդ, կշռադատված օրակարգ` ի շահ Հայաստանի և ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հավաստի աղբյուրի» մորթվելուն սպասող հոտ չէ, այլ՝ պետությունն պահելու ունակ ռեսուրս։

Արթնացնել ժողովրդին, և պետություն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրության բոլոր ակտիվ ու առողջ շրջանակներին։

Սկսել հստակ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները
Ամենադիտված