«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար


Միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Քաղաքականություն

Արա Աբրահամյանի հայտարարությունը ադրբեջանցիների կողմի հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ

«Ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունը ոչ միայն ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի Ժնևյան կոնվենցիայի խախտում է, այլ ևս մեկ ապացույց, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը, այսինքն՝ ապրելու իրավունքը։

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների բարբարոսային սպանությունը ոչ միայն միջազգային բոլոր կոնվենցիաների և բարոյական նորմերի խախտում է, այլև ալիևյան ռեժիմի կողմից ողջ հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը նետված ցինիկ մարտահրավեր։ Այդ ռեժիմը վերջնականապես համոզվել է իր անպատժելիության մեջ, որովհետև չի պատժվել մարդկության դեմ կատարած իր նախկին հանցագործությունների համար։

Այս ցինիկ և դաժան հանցագործության արմատները հասնում են 1998 թվականի փետրվար, երբ, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամարտահայտման, տեղի ունեցան հայ ազգաբնակչության սումգաիթյան անմարդկային ջարդերը։ Այդ գազանությունները շարունակվեցին արդեն Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, երբ 10 տարի առաջ ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոնում Ադրբեջանցի սպա Ռ․ Սաֆարովը սառնասրտորեն կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, և Բաքվի վարչակազմի կողմից հերոսացվեց։

Այսօրվա գնդակահարողները գնում են իրենց «հոգևոր դաստիարակի»՝ Ռ․ Սաֆարովի հետքերով, քանի որ ռազմագերին նույնքան անօգնական է, որքան քնած մարդը։

Այս հանցավոր արարքը նաև ահաբեկչության և մշակութային ցեղասպանության այն քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր Արցախի ժողովրդի և բազմադարյան հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ 44–օրյա պատերազմի ընթացքում և այսօր։

Այս ամենը վառ վկայությունն է, որ «խաղաղության» հաստատման շղարշի տակ Ղարաբաղի հայերին ամեն գնով ստիպում են ապրել մի երկրի կազմում, որտեղ հայերի նկատմաբ ատելությունը սերմանվում է դպրոցական նստարանից և հանրայնացվում է այդ երկրի ղեկավարի ելույթներում։

Ադրբեջանի նպատակը հայերի և ամեն հայկականի ոչնչացումն է։

Ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում՝ նոր ցեղասպանություն, ֆիզիկական բնաջնջում կամ, լավագույն դեպքում, լքել այն տարածքը, որտեղ այդ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բնիկ է, ինչպես դա արվեց Նախիջևանի, Գանձակի և Դաշտային Ղարաբաղի բազմաթիվ այլ պատմական հայկական շրջաններից։ Այնտեղ երկրի երեսից վերացված են մեր նախնիների շիրիմները, Հայրենական պատերազմի Հաղթանակի հայ զորավարների հուշարձաններն ու տուն–թանգարանները։ Այնտեղ անդառնալիորեն կորսված են հայկական կրոնական–մշակութային հազարավոր շինությունները, որոնց ավերակներն այսօր աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։

Հայ ռազմագերիների գազանային սպանությունն այս անգամ կտրուկ և միաբանորեն դատապարտող միջազգային հանրությունը պետք է առավել հաստատակամություն ցուցաբերի, ոչ թե բառերով, այլ գործնականում պետք է ստիպի Բաքվին՝ հրաժարվել իր քաղաքականության մեջ ԻԳԻԼ–ական մեթոդներից և պահպանել քաղաքակիրթ ազգերի միջավայրում ընդունված կանոնները։

Ակնհայտ է, որ այս պայմաններում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ազատասեր և աշխատասեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, նպաստել հայ–ադրբեջանական հակամարտության իրական կարգավորմանը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»։

«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան
Ամենադիտված