Հայաստանի շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Ուշադրության կենտրոնումՀայաստանի առաջատար շախմատիստները մայիսին 11-24-ը կմասնակցեն Կոսովոյում անցկացվելիք Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը, առաջնությանը մասնակցելու են Հայաստանի առաջնությունում 1- 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները՝ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի անդամ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը:
Առաջատար շախմատիստուհիները մասնակցելու են Ռումինիայում անցկացվելիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը, որն անցկացվելու է մայիսի 26-ից հունիսի 8-ը: Այս առաջնությանը Հայաստանից մասնակցելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը: