«Մանչեսթերը կապույտ է». Հոլանդը երկու բառով մեկնաբանել է ՄՅՈՒ-ի նկատմամբ հաղթանակը
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Անգլիայի առաջնության իններորդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Տանտերերը 6։3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեցին։ «Քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել, հաջողությունից հետո գրառում է կատարել սոցցանցերում.
«Մանչեսթերը կապույտ է»,- գրել է 22-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը։
Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 20 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով վեցերորդ տեղում է։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 8 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։