«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap»-ով առաջ է անցել ABBA խմբից
ՄշակույթՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap»-ը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում: Այս մասին ասվում է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում։
«Snap»-ը, նույնիսկ, առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից:
Երգի հեղինակը հենց ինքը՝ Ռոզան է։ 22-ամյա երգչուհին այնտեղ նկարագրել է իր անձնական ապրումներն ու այդ ստեղծագործությամբ կոչ արել չհուսահատվել ու հետեւել երազանքին։
«Snap»-ը «Եվրատեսիլ»-ում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, սակայն հետեւրատեսիլյան փուլում դարձել մրցույթի ամենալսելի երգերից մեկը, ինչն անդրադարձել է նաեւ երիտասարդ երգչուհու կարիերայի վրա։ Ռոզա Լինը համագործակցության առաջարկություն է ստացել Columbia Records ընկերությունից։