ԱՄՆ ՊՆ-ն հորդորում է չշտապել ենթադրություն անելու մեջ
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ դեռ վաղ է ենթադրել, թե ով կարող է կանգնած լինել «Հյուսիսային հոսք»-ի գազատատերում արտահոսքի հետեւում, հայտնում է Reuters-ը։
«Ինչ վերաբերում է խողովակաշարի վնասմանը, ապա այս պահին, կարծում եմ, շատ ենթադրություններ կան։ Բայց անկեղծ ասած, քանի դեռ չկա լիարժեք հետաքննություն, ոչ ոք չի կարողանա ճշգրիտ նշել, թե ինչ է տեղի ունեցել», — ասել է Օսթինը:
Նա հավելել է, որ չորեքշաբթի քննարկել է միջադեպն իր դանիացի գործընկերոջ հետ, «եւ նա ինձ տեղեկացրեց, որ մի քանի օր կանցնի, մինչեւ կկարողանա ճիշտ թիմ հավաքել՝ տեղում միջադեպն ուսումնասիրելու համար: Քանի դեռ լրացուցիչ տեղեկություններ չենք ստացել կամ հետագա վերլուծություններ չենք իրականացրել, չենք կարող ենթադրություններ անել, թե ով է պատասխանատվություն կրում»,- ասել է Օսթինը: