Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
ՄիջազգայինՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին, գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
ԵՀ-ն կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական երկրները ծրագրում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը սահմանում է ռուսական նավթի գների առաստաղը՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Օգոստոսին նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի բյուջեի եկամուտները նվազել են մինչև 2021 թվականի հունիսից ի վեր ամենացածր մակարդակը։
Սեպտեմբերի 13-ին հաղորդվեց, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է ռուսական գազի գնի առաստաղ սահմանելու մտքից, քանի որ այն բավարար աջակցություն չի ստացել կազմակերպության անդամների կողմից։ Միաժամանակ, ԵՀ-ն պնդում է էներգետիկ ընկերությունների «չափազանց» շահույթի վրա հարկ մտցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը