Իջևանում իրականացվելու է հանգստի և ժամանացի համալիրի ստեղծման ներդրումային ծրագիր
ՀասարակությունՀՀ կառավարությունը Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 1,3664 հա տարածքում նախատեսված հանգստի և ժամանցի համալիրի կառուցման ժամկետը դարձրեց հինգ տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա, սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքով ներդրողների կողմից հնարավոր չի եղել կառուցապատումն սահմանված 3-ամյա ժամկետում իրականացնելու:
«Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կստեղծի ներդրողների կողմից հանգստի և ժամանցի համալիր կառուցել, ինչն էլ կնպաստի համայնքում տուրիզմի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա: