«Իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված». Ինչ է կատարվում Վրաստանի սահմանին
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վերին Լարսի անցակետում, որտեղ Ռուսաստանից Վրաստան մեկնել ցանկացողների կողմից խցանումներ են կուտակվել, կտեղակայվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ, երեքշաբթի հայտնեցին ՆԳՆ-ից։ Միևնույն ժամանակ, նրանց թույլ են տվել ոտքով հատել սահմանը. նախկինում դա կարելի էր անել միայն մեքենաներով, հեծանիվներով կամ սկուտերներով:
Նախօրեին Ռուսաստանից դուրս գալու հերթը ձգվել է ավելի քան 20 կմ, իսկ սահմանը հատելու ընդհանուր սպասման ժամանակը հասել է 3-4 օրվա։
Ինչպես Գազետա.Ru-ին պատմել է Անդրեյ Ռ.-ն, այդ գիշեր ընկերների հետ մեքենաների հերթում առաջացել են ընդամենը մեկ կիլոմետր։ Նրա խոսքով, տեղի բնակիչները հետիոտներին առաջարկում են առասպելական գումարով (150-200 հազար ռուբլի)՝ նրանց հերթի սկզբնամաս տանելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը