Վախճանվել Է Jefferson Airplane ռոք-խմբի հիմնադիր Փոլ Քանթները
LifeՀունվարի 28-ին 74 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկացի ռոք-երաժիշտ Փոլ Քանթները, որը հիմնել Է հիպիի դարաշրջանի կուլտային խմբերից մեկը՝ Jefferson Airplane-ը:, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է San Francisco Chronicle թերթը: Երաժշտի մահվան պատճառ են դարձել բազմաթիվ բարդացումներն անցյալ տարվա մարտ ամսին տարած ինֆարկտից հետո:
Փոլ Քանթները եւ վոկալիստ Մարտի Բալինը Jefferson Airplane-ը հիմնել են 1965 թվականին: Խմբի հաշվին կան ութ ստուդիական ալբոմներ: 1960-ական թվականներին Jefferson Airplane-ն ամենապահանջված ռոք-խմբերից մեկն Էր աշխարհում: Նրանց Surrealistic Pillow (1967) ալբոմից երկու կոմպոզիցիաներ՝ Somebody to Love-ը եւ White Rabbit-ը, Rolling Stone հեղինակավոր հանդեսը մտցրել Է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկը:
Jefferson Airplane-ի կազմում Քանթները 1966 թվականին ընդունվել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: