Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին


Ֆավորիտների փոփոխություն՝ Անի համայնքում

Քաղաքականություն

Անի համայնքում սեպտեբերի 25-ին կայանալիք ընտրություններից մի քանի օր առաջ բավականին դրամատիկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն ընտրապայքարը դարձրել է առավել սուր, անկանխատեսելի: Համայնքային իշխանություն ձևավորելու համար երեք քաղաքական ուժեր են հայտ ներկայացրել ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի ցուցակը գլխավորում է այդ տարածաշրջանում «Հայփոստ»-ի մի քանի ամիս առաջ համակարգող նշանակված Արման Սարիբեկյանը՝ Երևանի կենտրոնի վարչական շրջանի փոխթաղապետ Նիկոլայ Սարիբեկյանի եղբայրը, «Ազգ Համայնք» դաշինքը, որը ղեկավարում է շուրջ 18 տարի Մարալիկ համայնքի և հետագայում Անի համայքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և նորաստեղծ «Հայկական Երազանք» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը ղեկավարում է տարբեր ժամանականերում ՀՀ-ում ընթացող գործընթացներում քաղաքացիական տարբեր գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեցող Ագուն Սաղաթելյանը:

Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ենթադրվում էր, որ հիմնական պայքարը ընթանալու էր, ըստ էության, երկու «իշխանությունների» միջև՝ համայնքային՝ Արտակ Գևորգյանի և տարիներ շարունակ տեղի՝ իր կուտակած  վարչական ռեսուրսի և կենտրոնական՝ Քաղաքացիական պայմանագրի՝ մարզային իշխանության և տեղի  ՔՊ ողջ ռեսուրսի մոբիլիզացմամբ:

Սակայն երրորդ և նոր քաղաքական ուժի մասնակցությունը այս ընտրական գործընթացին, կարծես թե, ամբողջությամբ փոխեց սպասվող պատկերը: «Հայկական Երազանք»-ի թիմը այս իրողությունում բավականին կոշտ դիրքորոշում ընդունեց և, ելնելով այդ կանխավարկածից, որևէ մեկին չի հաջողվելու հավաքել ձայների կեսից ավելին և անհրաժեշտություն է առաջանալու կոալիցիա ձևավորել իրենց քաղաքական ուժի հետ։

Ագուն Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ որևէ քաղաքական ուժի միանալու նախաձեռնությամբ իրենք հանդես չեն գալու և միայն իրենց թիմի համայնքապետի պաշտոնը ստանալու պարագայում հնարավորություն են տեսնելու և երկու ուժերի հետ քննարկելու համագործակցության հարցը:

Այս կոշտ մոտեցումը, երկրում վերջին երկու շաբաթում տեղի ունեցած զարգացումները և դրանց լույսի ներքո Ագուն Սաղաթելյանի վերջին երկու պատերազմներին կամավոր մասնակցած լինելու հանգամանքը, կարծես թե, Անի համայնքի բնակիչների նախապատվությունները ուղղվել են դեպի «Հայկական Երազանք» քաղաքական ուժը:

Քարոզարշավի մեկնարկին արված հեռախոսային հարցումները ցույց էին տալիս, որ փոքր տարբերությամբ առաջատարը գործող համայնքապետն էր, այնուհետ՝ ՔՊ թեկնածուն և նրանց հաջորդում էր «Հայկական Երազանքը»: Սակայն, արդեն սեպտեմբերի 22-ի դրությամբ, հարցումները ցույց տվեցին, որ Արտակ Գևորգյանի և Արման Սարիբեկյանի վարկանիշը զգալիորեն նվազել է, իսկ Ագուն Սաղաթելյանի վարկանիշն այս պահին անգամ անցել է ՔՊ թեկնածուի վարկանիշին:

Ըստ որոշ հարցվածների՝ սրան նպաստել է նաև Շիրակի մարզի հայտնի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի և Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի անմիջական և հանրային աջակցությունը Ագուն Սաղաթելյանին և իր թիմին: Ինչևէ, արդեն մոտ 50 ժամից պարզ կլինի, թե ինչ հանգուցալուծում կունենա այս քաղաքական դրաման:

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ
Ամենադիտված