Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին


«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

3 անչափահասների մայր Անուշ Ապետյանը, չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։

Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։
Հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։ Ժակը մեզ հետ չի շփվում. խաղով է տարված, բայց տան անդամներն ասում են, որ երեխայի խոսակցության թեման միայն մայրն է` ինչեր էր գնում իր համար, ինչ լավ տեղեր տանում և դեռ տանելու… Իսկ ահա Սեդան, որը ցավից ասես 10 տարով մեծացած ու հասունացած լինի, եղբորն է նայում հոգատարությամբ, սրբում արցունքները, և ներս ենք գնում զրուցելու։

Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան։

«Մի օր Անուշը տուն եկավ ու ասաց` պա՛պ, ուզում եմ զինվորական դառնալ։ Բնականաբար, անհանգստացա, բայց ասացի` հասուն մարդ ես, ես ի՞նչ պիտի անեմ։ Անուշը պատասխանեց, որ լավ է մտածել և հետ չի կանգնելու իր որոշումից։ Դրանից հետո, երբ առաջին անգամ տեսա նրան զինվորական համազգեստով, հասկացա, որ անհանգստությունը տեղի է տալիս հպարտությանը»,–պատմում է Անուշի հայրը` Աշոտ Ապետյանը։

Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։

«Անուշը գործը կա՛մ չէր անում, կա՛մ էլ անելուց լավ էր անում (ամուսինը բանտարկված է)։ Դպրոցն էլ գերազանցությամբ էր ավարտել ու իրավաբանական ընդունվել։ Սակայն հետո ամուսնացել ու կիսատ էր թողել կրթությունը, որին այնքան մեծ տեղ էր տալիս կյանքում. չէր ուզում երեխաների խնամքի հաշվին կրթություն ստանալ։ Այս տարի աղջիկս ԵՊՀ–ի Գորիսի մասնաճյուղ էր գործերը տվել, որոշել էր ավարտել, բայց իր երազանքներին ո՞վ նայեց»,–ասում է Անուշի հայրը և, հուզմունքը չզսպելով, նստած տեղից ոտքի է կանգնում ու սկսում ծխել։

Անուշի մասին շարունակում է պատմել աղջիկը` Սեդան, որը բերում է մոր լուսանկարները և ցույց տալիս մեզ։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ մի հուշ է կապված` Անուշն ամենաշատը հենց աղջկա հետ է «կիսվել», բոլոր գաղտնիքները նրան վստահել։

«Մենք ընկերուհիների պես էինք, և մաման սովորեցնում էր ինձ ճիշտ ապրել։ Ինձ միշտ ասում էր` զինվորական է դառնալու, բայց լուրջ չէի վերաբերվում։ Սակայն հետո հասկացա` մաման ինչ որոշում է, անում է. հենց էդպես էլ մի օր ընտանիքով Ջերմուկ տեղափոխվեցինք, քանի որ էնտեղ պիտի ծառայության անցներ։ Դժվարն ամենասկզբում էր, երբ մաման մեկ ամսով դիրք էր գնում. մեծը ես էի, և 2 եղբայրներիս համար ես էի պատասխանատու։ Չնայած ամենաշատը կարոտն էր տանջում բոլորիս, ու մամայի բացակայության 1 ամիսը մեկ դար էր թվում։ Երբ տուն էր գալիս, իրար հերթ չտալով կողքից չէինք հեռանում»,– ասում է Սեդան։

Նա հիշում է` զինվորական դառնալուց հետո մոր բնավորությունը փոխվել էր, ավելի խիստ էր դարձել։ Անուշը զինվորականի գործն այնքան էր սիրել, որ Ջերմուկում 50 հոգանոց խումբ էր հավաքել և ուզում էր պատերազմական նախապատրաստություն սովորեցնել։
Սեդայի խոսքով` մայրը հասցնում էր ամեն ինչ` թե՛ ծառայությանը նվիրվել, թե՛ երեխաների հանդեպ հոգատար լինել, չնայած իր սերը խոսքերով չէր արտահայտում։ Աղջկա խոսքով` մայրն ամեն գիշեր հերթով ամուր գրկում էր իրենց, բայց ոչինչ չէր ասում։ Ընտանիքով արդեն որոշել էին` Սեդան միջազգային հարաբերություններ բաժնում է սովորելու, 14-ամյա եղբայրը զինվորական վարժարան էր գնում, քանի որ պետք է զինվորական դառնար, իսկ փոքրիկ Ժակն էլ մոր ազդեցությամբ ասում էր` իրավաբան է դառնալու։

Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։ Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ… Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։

Իրավիճակը փրկում է Անուշի եղբայրը` Գեղամը, որը զրույցի ընթացքում միացել էր մեզ ու լուռ նստել։ Նա սկսում է պատմել կռվի մասին` ասելով, որ Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։ Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։ Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք։

«Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։ Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է»,– ասում է Գեղամը։

Անուշի եղբայրը հերքում է նաև սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե քրոջը գերի են վերցրել, մարմինը խոշտանգել։ Գեղամն ասում է` ճիշտ է, Անուշի մարմինը արկի պայթյունից անճանաչելի էր դարձել, բայց դին խոշտանգման չի ենթարկվել։
Այժմ Անուշի երեխաները հենց Գեղամի հոգածության ներքո են` չնայած Սեդան էլ իր հերթին որոշել է ուժեղ լինել և մոր բոլոր ցանկությունները հերթով իրականացնել։ Նա հիշում է` մայրը միշտ ասել է` դժվարությունից չպետք է վախենա, ոչ մի խնդիր չպետք է թուլացնի իրեն.«Հիմա այդ խոսքերն եմ հիշում, մամայի լուսանկարին նայում և ուժ ստանում»…

armeniasputnik.am

Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԵրևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»
Ամենադիտված