Գործարանի պահակակետում այրված հայտնաբերվածը 50-ամյա կին է (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԵրևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետում հունվարի 28-ին այրված քաղաքացին միջին տարիքի կին էր: Տարածքում գտնվող այլ գործարանների աշխատողները NEWS.am-ին տեղեկացրին, որ կինը պահակակետում էր ապրում արդեն երկար ժամանակ:
«Ռուսախոս, 50-անց կին էր: Երբ անցնում, դառնում էինք, տեսնում էինք»,- ասաց մի կին:
Հիշեցնենք, որ ժամը 14.34-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա: Այրվել էր պահակակետն ամբողջությամբ` մոտ 10 քմ.: