Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
TVՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Փրկարար ծառայությունն անցնել է ուժեղացված ծառայության։
Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն: