ԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ


Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Սեպտեմբերի 10-ին Հարութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց, հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք , ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից  Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:

Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը  ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:

ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:

Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտել:

19 տարեկան ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրը՝ Սամվել Արամյանը սկզբում մեղավոր է համարել Հադրութի դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանին: Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը Արամյանին ասել էր՝ տղաներին տեղափոխելու հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը: Ասել է նաև՝ ձեր երեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին է, նա պետք է դիմավորեր տղաներին Մարտունուց 9-րդ կիլոմետրի վրա, բայց չի դիմավորել, և տղաները գնացել են այն կողմ, խորանալով թշնամու ձեռքում գտնվող տարածքը:

Կարեն Առուստամյանը սակայն, որն անցնում է որպես մեղադրյալ մեկ այլ գործով, զոհված զինծառայողների հետ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ 73-ի գործով, որ չի ստացել տղաներին դիմավորելու ոչ գրավոր, ոչ էլ բանավոր հրաման: ՔԿ նախաքննությամբ հաստատվել է, որ իրական մեղավորը Մարտունու գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն է: Ըստ քննչական կոմիտեի, նա ցուցաբերել է հանցավոր անփութություն:

«Անփութությամբ մեկի ոտքը կոտրվի, մեկի գլուխը կոտրվի, հասկանալի կլիներ: Բայց սա ծանրագույն հանցանք է, 7 տասնյակից ավելի երեխեք են զոհվել, գրում են անփությո՞ւն էր: Անփութության համար 4-ից 8 տարի է տրվում: Գոռ Իշխանյանը առանց հետախուզության, առանց նախապես ինֆորմացիա ունենալու, երեխեքին ուղարկել է Հադրութ: Նա գնդի հրամանատարն էր, շատ լավ իմացել էր, որ մեկ այլ գումարտակ այդ վայրից հետ է նահանջել, ու դրանից հետո 76 հոգանոց վաշտն ուղարկել է նույն  տեղը: Ու հիմա իրան 4 տարի են տալու, մեկ երրորդը նստի, երկու տարի էլ չի անում, պայմանականով դո՞ւրս գա, էսքան երեխեքի կյանք տանելուց հետո», — ասում է Սամվել Արամյանը:

«Վատն այն է, որ սրանք գլուխները գովում են, թե գործ են ավարտել: Անփութության մեղադրանքին դեմ ենք: Տպավորություն է, որ Քյարամյանը ուզում է բարձրաստիճան զինվորականներին գործերից սվաղի, հանի: Դրա համար էլ Ջալալ Հարությունյանին չեն ուզում մեղադրեն: Բայց կծանոթանանք նյութերին, այդ ժամանակ ավելի հստակ կտեսնենք, ինչ են արել: Գուցե և բողոքներ ներկայացնենք դատախազությանը», — ասում է Հադրութում զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

73 տուժողի իրավահաջորդներից մոտ 30 ծնող է ակտիվորեն հետաքրքրվում քրեական գործի ընթացքով: Նյութերը ծնողներին դեռ չեն տրամադրվել: Ընդհանուր գործը կազմված է 12 հատորից: Ծանոթանալու համար ծնողներին մի քանի օր են տվել:

 

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԵրևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված