Քեթրին Զետա Ջոնսը` «Հայրիկի բանակը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)
LifeԼife.panorama.am-ը գրում է.
46-ամյա հմայիչ դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած "Dad's Army" ֆիլմի պրեմիերային, որի ռեժիսորը Օլիվեր Փարքերն է: Նա հերթական անգամ բոլորին ցնցել է իր կանացիությամբ և հիասքանչ արտաքինով:
Գեղեցկուհի Քեթրինը կարմիր գորգին հայտնվել է Elie Saab բրենդի շքեղ զգեստով, որը լրացրել էր ադամանդապատ աքսեսուարներով և գեղեցիկ կոշիկներով:
Այս ֆիլմում Քեթրինը հանդես է գալիս լրագրողուհու դերում, ով նաև համատեղությամբ գերմանացի գաղտնի գործակալ է աշխատում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 5ին:







