Մբապեն գլխավորեց մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տարեկան վարկանիշը հրապարակել է Sportico պորտալը։
Նշվում է, որ 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը շրջանցել է նախորդ տարվա առաջատար, իր թիմակից Լիոնել Մեսսիին՝ շնորհիվ փարիզյան ակումբի հետ կնքած նոր պայմանագրի, փոխանցում է Armsport.am-ը։
Պարբերականի տվյալներով՝ Մբապեն 2022/2023 մրցաշրջանում 125 մլն դոլար կվաստակի։ Դրանից 105 մլն դոլարը խաղացողի եկամուտն է, 20 մլն-ը՝ հովանավորչական տարբեր պայմանագրերը։
Ցուցակի երկրորդ տեղում ՄՅՈՒ-ի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 113 մլն դոլարով (52 մլն $ +60 մլն $): Մեսսին 3-րդն է՝ 110 մլն դոլարով (62 մլն $ + 48 մլն $)։
Լավագույն տասնյակում են Նեյմարը, Մոհամեդ Սալահը, Էդեն Ազարը, Անդրես Ինյեստան, Ռահիմ Ստեռլինգը, Կևին Դե Բրյույնեն և Անտուան Գրիզմանը։