Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Մեր տղաների թիկունքն ամուր պահելու համար այս իշխանություններից պիտի ազատվենք՝ ժամ առաջ, րոպե առաջ. Արթուր Վանեցյան

Blog

 Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանը կոնկրետ խնդիրներ է փորձում լուծել։ Բաքվի նպատակները շատ հստակ են, և, օգտվելով մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ միջազգային հանրության ոչ բավարար, ոչ հասցեական արձագանքներից ու գնահատականներից, հակառակորդը փորձում է ուժի կիրառմամբ հասնել այդ նպատակներին։
 
Արդյոք այսօր ստեղծված իրավիճակը անակնկա՞լ է մեզ համար՝ իհարկե ո՛չ։ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո պարբերաբար խոսել ենք այն մասին, որ պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների մնալը նոր պարտություն ու նոր արհավիրք է բերելու, և 2020-ի նոյեմբերից 9-ից հետո բազմաթիվ առիթներ ենք ունեցել դրանում համոզվելու։ Հիշենք բանավոր պայմանավորվածություններով թշնամուն տարածքներ հանձնելը, GPS-ով սահմաններ գծելը, 2021-ի մայիսին թշնամու անարգել ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք․․․
 
Պարտադրված զիջումներն արդարացնելու համար իշխանությունները հերթական անբարո ձեռագիրն էին որդեգրել՝ ահաբեկելով ժողովրդին նոր պատերազմով։ Ի դեպ, ժողովրդին ահաբեկում էին նաև ընդդիմության գործոնն օգտագործելով՝ պնդելով, թե վերջինիս՝ իշխանության գալու պարագայում նոր պատերազմ է լինելու։ Այս մասին շատ ենք խոսել՝ հիմնավորելով, որ հենց իրե՛նց մնալն է պատերազմն անխուսափելի դարձնում․․․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ամեն օր խոսում էր խաղաղության հասնելու իրենց պատրաստակամության մասին՝ զուգահեռաբար վախեցնելով նոր պատերազմի հավանականությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ այս ձեռագիրը շարունակվում է նաև այսօր։
 
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց այն մասին, որ պատրաստ են ստորագրել թուղթ, որի արդյունքում իրենց «լիքը մարդ դավաճան կասի», բայց իրենք «էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 ք/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Իսկ մեկ օր առաջ նույն ԱԺ ամբիոնից խոսում էր թշնամու տարածքային նկրտումների մասին՝ Նռնաձորից մինչև Երևան։ Մոտեցումը նույնն է, իսկ նպատակը՝ Արցախից ու Արցախի հայության ինքնորոշման պայքարին աջակցելուց ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումն արդարացնելը․․․
 
Այսօր Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան վառ ապացույցն է նրա, որ այս իշխանությունները տապալել են բոլոր ոլորտներում՝ դիվանագիտականից մինչև պաշտպանական, և, ցավոք, նորից համոզվեցինք, որ այդ ամենի արդյունքում հերթական պատերազմի առաջ կանգնեցինք։ Բաքվի ախորժակը օր օրի ավելի է մեծանում, իսկ Հայաստանի իշխանությունների կեցվածքը՝ ստեղծում բոլոր նախադրյալները դրա համար։
 
Այս ամենն հանդուրժելու իրավունք այլևս չունենք։ Եվ երեկ գիշեր Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում հավաքված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները հաստատեցին սա։ Ինքնաբուխ հավաքի ելած ժողովուրդը ցույց տվեց իր ուժը, և պատահական չէ, որ մարդկանց՝ փողոց դուրս գալուն զուգահեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խաբեբան սկսեց արդարանալ ու հրաժարվել իր խոսքերից։ Ցավոք, այս ձեռագիրն էլ նորություն չէր․․․
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Սահմանին կանգնած մեր որդիներն ու եղբայրներն այսօր աննկարագելի խիզախություն են դրսևորում՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու ու հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում։ Մեր տղաների թիկունքն ամուր պահելու համար այս իշխանություններից պիտի ազատվենք՝ ժամ առաջ, րոպե առաջ։
Փառք ու պատիվ հայ զինվորին, հավերժ փառք հայրենիքի համար ընկած քաջերին։
Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Ամենադիտված