Մեծ ուժեր են բերվում հրապարակ
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հանրապետության հրապարակ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվում։ Քաղաքացիները քիչ-քիչ սկսում են հավաքվել կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Նշենք, որ երեկ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ 5165-ի հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացնելով իրենց օրակարգը հայտարարեց, որ այսօրվանից գործադուլ ու դասադուլ են հայտարարում, պետք է շրջափակվեն կառավարման շենքեր։
Նշենք նաև, որ առաջարկը շատերին դուրս չեկավ, քաղաքացիների մի զգալի հատված էլ երթով շարժվեց դեպքի երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակ, որտեղ Քոչարյանի փոխարեն նրանց ընդունեց որդին՝ Լևոն Քոչարյանը, որն էլ տեղեկացրեց, որ երկրորդ նախագահի հետ այդ պահին հնարավոր չէ հանդիպում կազմակերպել, փոխարենը խոստացավ, որ այսօր ֆեյսբուքյան իր էջով կտեղեկացնի հանդիպման տեղի, ժամի ու ձևաչափի մասին։