Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Թաթուլ Մարգարյան. Հայ դեսպանի օրինակելի կերպարը

Blog

Հայոց տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միշտ անընդունելի եմ համարել այն տեսակետը, որ «պետության սահմաններ» հասկացությունը սահմանափակվում է միայն փշալարերով, կամ էլ դելիմիտացիոն և դեմարկացիոն գծերով: Ո՛չ, դրանք երկրի միակ սահմանները չեն:

Միջազգային հարաբերությունների համար անկյունաքարային համարվող Վիեննայի 1961 թվականի կոնվենցիան հստակ կերպով սահմանում է, որ օտար երկրներում գտնվող դեսպանատների տարածքը համարվում է այն շահագործող պետության պետական տարածք և համարվում է անձեռնմխելի`օգտվելով բոլոր արտոնություններից:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը` բոլորս էլ պետք է ընդունենք, որ դեսպանատները մեր հայրենիքի փոքր, բայց շատ կարևոր մասնիկներն են`տեղակայված օտար երկրներում: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ եթե մեր պետության սահմանները այսօր հսկում են մեր զինվորներն ու սահմանապահները, ապա նույն հաջողությամբ էլ այն պետք է հսկվի նաև արտասահմանում` ի դեմս մեր դեսպանների:

Ունենք մի շարք դեսպաններ, և՛ լավն ունենք, և՛ վատն ունենք: Կան այնպիսինները, որոնք օրնիբուն աշխատում են, որ մայր հայրենիքի այդ փոքր մասնիկների «սահմանը» անխախտ մնա, և կան նաև այնպիսինները, որոնց թերի աշխատանքի արդյունքում լինում են «դիվերսիոն» հարձակումներ:

Երկար տարիներ հետևելով արտասահմանում ընթացող հայկական դիվանգիտության անցուդարձին` մի բան ակնառու դարձավ ինձ համար և դրա հետ մեկտեղ նաև հպարտության զգացում առաջացրեց: Դա այն փաստի գիտակցումն էր, որ կան երկրներ, որտեղ մենք, իրոք, ունենք փայլուն դեսպաններ:

Դրական մակդիրների մի ամբողջ շարք կարելի է վերագրել ներկայումս Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանի գործունեությանը, մարդ, ով իր բեղմնավոր աշխատանքով ապացուցեց, որ հարուստ դիվանագիտական ավանդույթներ չունեցող հայկական դիվանագիտության դարբնոցը, ևս կարող է փայլուն դիվանագետներ տալ, որով կհպարտանար աշխարհի ցանկացած պետություն:

Դիվանագետի ամենակարևոր չափորոշիչներից մեկը դա նրա մասնագիտական կրթությունն է: Թ. Մարգարյանը, արտասահմանյան ԲՈՒՀ-երում ստանալով փայլուն կրթություն, Լոնդոնում պաշտպանեց ատենախոսությունը և ստացավ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դոկտորի աստիճան:

Իր դիվանգիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` լինելով փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Բելգիայում ՀՀ դեսպան և այլն:

Ամենևին չցանկանալով թվարկել նրա հաջողությունների ամբողջական ցանկը` կնշեմ միայն ամենաակնառուները:

Երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան` Թ. Մարգարյանը ամբողջովին նոր աստիճանի հասցրեց Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի նման հզորագույն պետության հետ, որն ամենևին էլ հեշտ գործ չէր: Հենց նրա օրոք էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը, երկու անգամ պաշտոնական այց կատարեց Հայաստան: Սա ևս խոսում է այդ ուղղությամբ տարված լայնածավալ աշխատանքի մասին: Եվ պատահական չէր, որ Թ. Մարգարյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման հատուկ նամակ հղեց` նշելով դեսպանի բացառիկ ծառայությունները հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում: 

Նա նաև մեծ աշխատանք է կատարել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման մասով և այն որ որոշ լրատվամիջոցներ (slaq.am) այդ ամենը միայն վերագրում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նրան հաջորդած Տ. Սարգսյանին, ապա դա այդքան էլ այդպես չէ: Տ. Սարգսյանը, պաշտոնը ստանձնելուց, շատ մեծ դիվանագիտական ժառանգություն ստացավ իրեն նախորդած դեսպանից:
2014 թ. Թ. Մարգարյանը նշանակվեց Բելգիայում ՀՀ դեսպանի պաշտոնում, որի հետ մեկտեղ, նաև համատեղության կարգով ՀՀ ներկայացուցիչն էր Եվրամիությունում, իսկ 2015 թ-ից էլ նաև դեսպանը Լյուքսեմբուրգում:

Նրա պաշտոնավարման այս շրջանում էլ հենց կերտվեցին Հայաստանի մեծ հաղթանակները արտաքին քաղաքական ճակատում: Նախ 2015 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող կարևորագույն և մեծ նշանակություն ունեցող մի շարք բանաձևեր: Լյուքսեմբուրգը, ապա նաև Բելգիան ընդունեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքերը պատճառ հանդիսացան, որ Թուրքիան այդ երկրներից հետ կանչելով իր դեսպաններին, իրական ցայտնոտի մեջ հայտնվեց:

Սրանք իրադարձություններ են, որոնք իրենց մեջ մեծ բովանդակություն պարունակելով հանդերձ, ունեն համահայկական նշանակություն: Սրանք ինքնանպատակ չեն: Սրանք արվում են մեզ համար, յուրաքանչյուր հայիս համար: Նմանօրինակ դեսպանների այսպիսի գործունեությունը միայն զարդարում է մեր հայրենիքը, բարձրացնում նրա հեղինակությունը, հպարտության զգացումներ առաջացնում ամենքիս մեջ:

Երանի այն օրվան, որ բոլոր դեսպանները լինեն այսպիսին, միշտ գրանցեն նմանատիպ հաջողություններ` դիվանագիտական ճակատում բարձր պահելով մայր Հայաստանի անունը

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում են
Ամենադիտված