Ինչ իրավիճակ է այս պահին Վերին Շորժայում
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Կարող եմ ասել, որ երեկ՝ 18․00-ի դրությամբ, համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան Սոթքում, Կութում և Նորաբակում, բայց, այսօր, կրակոցներ են լսվել Վերին Շորժային հատվածում։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Վարդենիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ներկայում պարզվում է, թե կոնկրետ որ հատվածում են հրաձգություններ՝ չբացառելով, որ դրանք կարող են լինել Վայոց Ձորի՝ մասնավորապես Ջերմուկի տարածքում։
Ինչ վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական վերջին հրետակոծությունների հետևանքով տուժածներին՝ Կարեն Մկրտչյանն ասաց, որ վերջին տվյալներով՝ զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ, հիմնականում՝ զինծառայողներ։
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով իրենց գյուղերից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեզ՝ տարատեսակ օգնության խնդրանքով։ Վարդենիսի համայնքապետարանը, որպես կանոն, լուծել է նրանց կենսական խնդիրները, որոնք վերաբերում են օրինակ՝ կեցությանը, սննդով ապահովելուն և այլն»,-հավելեց պաշտոնյան։